7 տարի է՝ իշխանության են, բայց չեն կարողանում մի աղբավայրի հարց լուծել՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը․ Դանիելյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. 

«Երեկվանից քաղաքացիներն ահազանգում են, որ մայրաքաղաքի մի շարք համայնքներում անհնար է դարձել բնականոն կյանքը։ Նուբարաշենի աղբավայրը արդեն երկու օր է, ինչ այրվում է՝ քաղաքը պատելով թունավոր ծխով։

Մեր հայրենակիցները ստիպված են ողջ օրը փակ պահել պատուհանները, տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, կամ պարզապես փախչել մայրաքաղաքից հեռու՝ խուսափելով խիստ վտանգավոր օդը շնչելուց։

Ինչպես հայտնի է՝ աղբը այրելու պրակտիկան վաղուց մերժված է քաղաքակիրթ համարվող երկրներում։ Այս մեթոդը ոչ միայն ահռելի վնաս է հասցնում շրջակա միջավայրին, այլև մեծացնում է մի շարք հիվանդությունների ռիսկը՝ սիրտ-անոթայինից մինչև քաղցկեղ։

Քաղաքային իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ հիմա էլ ներկայացնելով, թե օրեր շարունակ ծխացող աղբավայրի այրումը դիտավորության հետևանք է։ Անգամ այդ պարագայում, խնդրի պատասխանատուն շարունակում են մնալ իրենք։ Այս տարիների ընթացքում աղբավայրը այրվել է բազմիցս։ Հուլիսի 27-ին ևս աղբավայրում խոշոր հրդեհ էր բռնկվել։

Իմ ելույթներում` ԱԺ ամբիոնից, հանձնաժողովների նիստերի ընթացքում, բազմիցս անդրադառնալով Նուբարաշենի և բնակավայրերին մոտ գտնվող այլ աղբավայրերի խնդրին՝ նշել եմ, որ միակ լուծումը դրանց փակումն ու ժամանակակից աղբավայրերի կառուցումն է։

Մեծամտությունն ու պատասխանատվության բացակայությունն այնքան բնորոշ են այս իշխանություններին, որ իրենց համար պատեհ չէ լսել ընդդիմադիր գործիչներին, նրանց ահազանգերն ու առաջարկները։ Յոթ տարի է՝ ինչ իշխանություն են, սակայն  չեն կարողանում մեկ աղբավայրի հարց լուծել՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը։

Տարիներ շարունակ տրվող խոստումները, որոնցում, ի դեպ, ընդգծվում էր, որ թափոնների վերամշակման գործարանի և նոր աղբավայրի կառուցումը առաջնահերթություն է, այդպես էլ իրականություն չդարձան (‎ինչպես Աջափնյակի մետրոյի պարագայում)‌‎:

Փոխարենը՝ «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնական միջոցառումները կընթանան թունավոր ծխի ուղեկցությամբ»,- սոցցանցի իր էջում գրել է Գառնիկ Դանիելյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում