Նիկոլաս Մադուրոն հրամայել է զինվորականներին պատրաստ լինել ԱՄՆ-ի կողմից «անխուսափելի հարձակմանը»
ՄիջազգայինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել է զինվորականներին պատրաստ լինել Միացյալ Նահանգների կողմից «անխուսափելի հարձակմանը»...
Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ դա տեղի կունենա։ Ինչպիսի՞ ձև կունենա այն, մնում է անհասկանալի։ Սակայն պարզ է, որ Դոնալդ Թրամփը, որին Նոբելյան կոմիտեն մերժեց իր մրցանակը, սպասում էր հենց այս օրվան։ Եվ հիմա նա իմաստ չի տեսնում հարձակումը հետաձգելու մեջ։
Մյուս կողմից, Թրամփը անշուշտ հասկանում է, որ իր փոխարեն Նոբելյան մրցանակ տվեցին հենց վենեսուելացի ընդդիմադիր ակտիվիստուն մեկ բանի համար` իրեն Վենեսուելայի հանդեպ էլ ավելի բարկացնելու եւ հարձակման մղելու համար: Այսինքն, հարձակման հրաման տալով, ինքը կաշխատի գլոբալիստների օգտին, ովքեր, ի դեպ, նաեւ Նոբելյան կոմիտեում են նստած, իրեն զրկեցին մրցանակից, եւ հիմա ընկալվում են, որպես Թրամփի անձնական թշնամի: Ու դա հասկանալով, կհարձակվի՞ Մադուրոյի վրա, որի հետ, ի դեպ, փաստացի աշխարհաքաղաքական բարիկադների նույն կողմում է: Ու այս իրավիճակում պակաս հավանական չէ, որ հարձակման փոխարեն Թրամփն ամերիկյան նավատորմը հետ կկանչի Վենեսուելայի մոտից:

