Դաշտավանցիները կունենան հոգեւոր կրթական կենտրոն
Թեմա«Սրտի մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, այսօր Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացավ համայնքի համար կարևորագույն իրադարձություն՝ հոգևոր կրթական կենտրոնի հանդիսավոր բացումը։
Այս նվիրական օրը հոգևոր կրթական կենտրոնն իր օրհնյալ դռները բացեց Դաշտավանի բոլոր բնակիչների, հատկապես մեր պատանիների և երիտասարդների առջև՝ դառնալով հավատքի, լույսի և գիտելիքի նոր աղբյուր համայնքում։
Թող Աստված առատապես օրհնի բոլոր այն բարերարներին, շինարարներին և աջակիցներին, ովքեր իրենց սրտի ջերմությամբ ու անմնացորդ նվիրումով մասնակցեցին այս օրհնյալ ու մեծ գործին», - գրել է Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը։

