Պուտինը պատասխանել է Մելանի Թրամփի հայտնել է, որ նամակին
ՄիջազգայինՄելանիա Թրամփը հայտնել է, որ Պուտինը պատասխանել է իր նամակին։
Թրամփի կինը նշել է, որ ինքը բաց կապի գիծ ունի Ռուսաստանի նախագահի հետ։
«Իմ ներկայացուցիչը անմիջականորեն աշխատել է նախագահ Պուտինի թիմի հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երեխաների անվտանգ վերամիավորումն իրենց ընտանիքների հետ ապահովելու համար։ Փաստորեն, վերջին 24 ժամվա ընթացքում ութ երեխա վերամիավորվել է իրենց ընտանիքների հետ»։
Նա նաև ասել է, որ Մոսկվան ցանկություն է հայտնել «տրամադրել օբյեկտիվ և մանրամասն տեղեկատվություն արտաքսված երեխաների հետ կապված ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։

