Ալիեվն իրոք Պուտինի հետ հաշտվելու լուրջ պատճառներ ունի

Վերլուծություն

­Չէ, ինչ էլ ա­սեք, Նի­կոլ Փա­շին­յա­նի վի­ճա­կը վի­ճակ չէ: Հա­զիվ Բր­յու­սել էր հա­սել, «եվ­րոպա­յա­վա­յել» ար­տա­հայ­տութ­յուն տվել դեմ­քին, ու հայտ­նի դար­ձավ, որ այն­տե­ղից կմեկ­նի Տա­ջիկս­տան՝ մաս­նակ­ցե­լու ԱՊՀ ա­ռաջ­նորդ­նե­րի գա­գաթ­ա­ժո­ղո­վին: Պու­տինն էլ է այն­տեղ, ու հի­մա պատ­կե­րաց­րեք, թե ինչ ա­րա­գութ­յամբ դեմ­քի այդ «եվ­րո­պա­յա­վա­յել» ար­տա­հայ­տութ­յու­նից պետք է անց­նել «ռու­սավա­յե­լին»:

Չ­նա­յած, գո­նե մեկ «լավ բան» Տա­ջիկս­տա­նում կա. Ա­լիեւն էլ է այն­տեղ լի­նե­լու: Հեյ­դա­րո­վիչն էլ օ­րերս դեմ­քի «թուր­քա­վա­յել» ար­տա­հա­յտությամբ էր, կա­րե­լի է ա­սել՝ «ա­մե­նաթ­ուր­քա­վայ­ել», քանի որ ըն­դու­նել էր Թ­յուր­քա­կան կազ­մա­կեր­պութ­յան գա­գա­թա­ժո­ղո­վը, որ­տեղ կոչ ա­րեց հա­մա­տեղ զո­րա­վար­ժութ­յու­ններ ան­ցկաց­նել Ադր­բե­ջա­նում: Ու դրա­նից հե­տո ոչ միայն ԱՊՀ ա­ռաջ­նորդ­նե­րի նիս­տին է մաս­նակ­ցե­լու, այն նաեւ հան­դի­պում է Պու­տի­նի հետ. պետք է, չէ՞ իր հեր­թին ա­րա­գո­րեն «ռու­սա­վա­յել» դեմ­քի անց­նի, կա­րող է Նի­կո­լի հետ փոր­ձի փո­խա­նա­կում անց­կաց­նել:

Չ­նա­յած, Նի­կո­լը պետք է որ մի փոքր Ա­լիե­ւից «նե­ղա­ցած լի­նի»: Մի ամ­բողջ ՄԱԿ-ի ամ­բիո­նից գո­ռում էր, թե հե­րիք է «Զան­գե­զու­րի մի­ջանցք» ա­սեք, զզվեց­րիք: Հե­տո Ա­լիե­ւին տես­նե­լու, իր այդ «վրդովմուն­քը» ան­ձամբ փո­խան­ցե­լու ա­ռիթ ե­ղավ: Բայց Հեյ­դա­րո­վի­չի հեչ վե­ջը չէ՝ բե­րեց, ու «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» մտցրեց Թ­յուր­քա­կան կազ­մա­կեր­պութ­յան գա­գա­թա­ժո­ղո­վի եզ­րա­փա­կիչ հայ­տա­րա­րութ­յուն: Ու դա քիչ էր, Բայ­րա­մովն էլ նո­րից ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խել է պա­հան­ջում, թե այ­լա­պես ոչ մի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Ընդ ո­րում, ի­րենք տեր­մի­նա­բա­նութ­յամբ՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» կա­պե­լով նո­րից «Մի­ջին մի­ջանց­քի» կամ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» գա­ղա­փա­րին՝ որ­պես դրա մաս­նիկ: Կարճ ա­սած, որ ինչ ստո­րագր­վել է Վա­շինգ­տոն­ում, մի կողմ, կա­րե­ւո­րը «Թ­յուր­քա­կան մի­ջանցքն» ու դրա կցորդ «Զան­գե­զու­րի մի­ջանցքն» է, որ դրա­նով թուր­քե­րը գնան Ադր­բե­ջան՝ զո­րա­վարժանք­նե­րի: Ու դա, ան­կախ նրա­նից, թե Նի­կոլն օր­վա մեջ քա­նի ան­գամ «խա­ղա­ղութ­յուն» կգո­ռա:

Ա­հա այն ֆո­նը, ո­րը ստեղծ­վել է ԱՊՀ այս գա­գա­թա­ժո­ղո­վի շե­մին: Բայց միայն այն, որ դրա­նից եր­կու օր ա­ռաջ հայ­տա­րար­վեց, որ Ա­լիե­ւը զան­գա­հա­րել է Պու­տի­նին, ա­պա, որ նրանք հան­դի­պե­լու են, կա­րող է նաեւ ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կի փո­փո­խութ­յուն դառ­նալ: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ դեռ միայն վեր­ջերս՝ ՇՀԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում, թեեւ ադր­բե­ջա­նա­կան կող­մը շատ ջա­նաց, բայց նման հան­դի­պում չկա­րո­ղա­ցան կազ­մա­կեր­պել: Ու­րեմն, հի­մա ինչ-որ բան փոխ­վել է:

­Մի շարք տե­սա­նե­լի փո­փո­խութ­յուն­ներ, ի­հար­կե, կան: Նախ, ա­մե­նա­կա­րե­ւոր­նե­րից: Մինչ այս բրի­տա­նա­կան MI6-ը ղե­կա­վա­րում էր Ռի­չարդ Մու­րը, որն էլ համար­վում էր հա­րավ­կով­կաս­յան բո­լոր հայտ­նի խա­ղե­րի հիմ­նա­կան ջա­տա­գովն ու կազ­մա­կեր­պի­չը: Նա հե­ռա­ցել է, իսկ MI6-ի նոր ղե­կա­վա­րութ­յան հա­մար շատ ա­վե­լի ա­ռաջ­նա­յին է չի­նա­կան ուղ­ղութ­յու­նը: Այ­սինքն, այս­տեղ ար­դեն լուրջ գոր­ծո­նի փո­փո­խութ­յուն կա:

Երկ­րոր­դը: Կա­րե­լի է ար­դեն ակն­հայտ ա­սել, որ Ի­րա­նի մի մասն Ա­լիե­ւին նվի­րե­լու օ­պե­րա­ցիան չաշ­խա­տեց: Ա­վե­լին, Թ­րամփն ակն­հայ­տո­րեն աշ­խա­տում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում հե­տա­գա թե­ժա­ցում­նե­րը կանգ­նեց­նել՝ ու­նե­նա­լով շատ ա­վե­լի ա­ռաջ­նա­յին խնդիր­ներ: Ու նույն գոր­ծո­նը կա­րող է նաեւ հան­գեց­նել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հան­գու­ցա­լուծ­ման հար­ցում: Այդ եր­կու դե­տալն էլ Ա­լիե­ւի հա­մար խթան են՝ ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ լար­վա­ծութ­յու­նը գո­նե թու­լաց­նե­լու հա­մար:

­Հա­ջոր­դը. Ադր­բե­ջա­նի ուղ­ղութ­յամբ Մոսկ­վա­յի ճնշում­նե­րը ոչ միայն կանգ չեն առ­նում, այլ շա­րու­նա­կում են միայն խո­րա­նալ: Միա­ժա­մա­նակ Ի­րա­նը սկսում է կա­մաց-կա­մաց Հեյ­դա­րո­վի­չին կա­պել Ռայի­սիի սպա­նութ­յան հետ: Հան­րա­գու­մա­րում, Ռու­սաս­տա­նում միան­գա­մայն ակ­տիվ է ընդ­հուպ՝ Ադր­բե­ջա­նում ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յու­ննե­րի հար­ցը: Ու ե­թե չկա Ի­րա­նի հաշ­վին տա­րածք­ներ ընդ­լայ­նե­լու այդ­քան հրա­պու­րիչ հե­ռան­կա­րը, իսկ ա­պա­գան գնա­լով միայն մշու­շոտ է դառ­նում, ա­պա Ա­լիե­ւի հա­մար Պու­տի­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վո­րե­լը դառ­նում է գործ­նա­կա­նում միակ տար­բե­րակ:

Այլ հարց է, թե ինչ սպա­սե­լիք­նե­րով Պու­տի­նը հա­մա­ձայն­եց հան­դի­պել Ա­լիե­ւի հետ: Մինչ հան­դի­պու­մը Պես­կո­վը մեկ­նա­բա­նել էր՝ «Կա­յա­նա­լիք հան­դիպ­ման փաս­տը խո­սում է եր­կու ա­ռաջ­նորդ­նե­րի՝ բո­լոր հրա­տապ հար­ցե­րը քննար­կե­լու մտադ­րութ­յան մա­սին»: Իսկ ա­վե­լի ռեալ, Ա­լիե­ւը պետք է ո­րո­շի՝ ո՞ր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դաշ­տում է մնում, եւ դա, ի­հար­կե, գա­լիս-հաս­նում է նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կա­յին ու, ի­հար­կե, նաեւ «Թ­րամ­փի ու­ղու» պատ­մութ­յա­նը: Իսկ այն, որ Նի­կոլն էլ է այն­տեղ, դա ե­րե­ւի կօգ­նի: Ա­մեն դեպ­քում, թե ինչ փո­փո­խութ­յուն­նե­րի կտա­նի Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի հան­դի­պու­մը, դեռ չշտա­պենք են­թադ­րութ­յուն­նե­րում՝ սպա­սե­լով զար­գա­ցում­նե­րին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում