Թրամփը չարժանացավ Խաղաղության նոբելյան մրցանակի. այն շնորհվել է վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Մաչադոյին
ՄիջազգայինԽաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին, հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։
Մրցանակը նրան շնորհվել է «ժողովրդավարության եւ վենեսուելացի ժողովրդի իրավունքների համար անխոնջ պայքարի, ինչպես նաեւ բռնապետությունից ժողովրդավարության արդար եւ խաղաղ անցման հասնելու իր նվիրվածության համար»,- հայտարարել է կոմիտեի ներկայացուցիչը։
57-ամյա Մաչադոն 2011-2014թթ․ եղել է Վենեսուելայի Ազգային ժողովի անդամ, մասնակցել 2012թ․ նախագահական ընտրություններին եւ դեմ է Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը։
https://iravunk.com/sim/?p=324876&l=am/

