ՌԴ-ում առաջարկել են երեխաներին ասել, որ «չիպսերը սատանայի թեփուկներն են»
ՀասարակությունՍանկտ Պետերբուրգից Պետդումայի պատգամավոր եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Վիտալի Միլոնովն առաջարկել է չիպսերն անվանել «սատանայի թեփուկներ», որպեսզի երեխաները չուտեն անառողջ սնունդ։ Այս հայտարարությունն օրենսդիրն արել է НТВ հեռուստաալիքով։
Պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտ է բացասական վերաբերմունք սերմանել անառողջ սննդի նկատմամբ։ Չիպսերից բացի, որոնք, ըստ Միլոնովի, «մեզ կերակրում են ռուս ժողովրդի թշնամիները», պետք է արգելվի մայոնեզը՝ «թույնը ռուս ազգի համար»։ Նա ընդգծել է, որ սննդակարգում մայոնեզի առատությունը մի ամբողջ սերնդի ենթարկում է ճարպակալման վտանգի։

