Սևերի և սպիտակների քաղաքականությունը մեր երկրում անխուսափելիորեն պետք է ավարտ ունենա. Տիգրան Դումիկյան

Ներքաղաքական

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրել է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հերթական անգամ հանդես է եկել ագրեսիվ և վիրավորական արտահայտություններով՝ դրանք հասցեագրելով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին։ Նշենք, որ ո՛չ Նարեկ Կարապետյանը, ո՛չ էլ  շարժման որևէ ներկայացուցիչ նման վարքագծի առիթ չեն տվել։ Ընդհակառակը, շարժման գործունեության մեկնարկից ի վեր այն նպատակ ունի Հայաստանում ձևավորել քաղաքակիրթ, փոխադարձ հարգանքի և բանավիճային մշակույթի վրա հիմնված հասարակական մթնոլորտ։

Այնուամենայնիվ, իշխանության ներկայացուցիչները շարունակ հանդես են գալիս անհանդուրժողական դրսևորումներով։ Ինչպես Տարոն Չախոյանը, այնպես էլ իշխող կուսակցության որոշ անդամներ, իշխանամերձ լրատվամիջոցներ, բլոգերներ և սոցիալական ցանցերի էջեր պարբերաբար վիրավորական, ծաղրական կամ պախարակող արտահայտություններով են արտահայտվում Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի և, ընդհանրապես, շարժման հասցեին։ Ի դեպ, այդ հրապարակումների մեկնաբանությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց զգալի մասը կատարվում է կեղծ (ֆեյք) օգտահաշիվների կողմից, որոնք, ամենայն հավանականությամբ, համակարգված կերպով ղեկավարվում են իշխանական շրջանակներից։

Խնդիրը, սակայն, ավելի խորքային է և համակարգային բնույթ ունի։ Դժվար է պատկերացնել, որ նման գործունեությունը կարող է տեղի ունենալ առանց երկրի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտության կամ հավանության։ Վերջինս բազմիցս է օգտագործել անհարգալից և վիրավորական խոսույթ, ինչը փաստացի օրինաչափ է դարձրել նման վարքագիծը։ Բավական է հիշել Սամվել Կարապետյանի, ինչպես նաև եկեղեցու և հոգևորականության հասցեին հնչեցրած անպատշաճ արտահայտությունները, որոնց հետևանքով անգամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ժամանակավորապես սահմանափակեց վարչապետի էջի հրապարակումները։

Այս իրավիճակը վկայում է իշխանական շրջանակներում ձևավորված հոգեբանական և քաղաքական մի միջավայրի մասին, որի հիմքում հաճախ ընկած է անապահովության կամ թերարժեքության բարդույթը։ Նման վարքագծի դեպքում վիրավորանքներն ու ատելության խոսքը վերածվում են ինքնապաշտպանական գործիքի՝ ներքին անվստահությունն ու կառավարչական ձախողումները քողարկելու նպատակով։

Օրինակ՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, ովքեր հանրային և պետական տոներն ու միջոցառումները հաճախ օգտագործում են սեփական փիառի համար, հատկանշականորեն չէին շնորհավորել գյումրեցիներին քաղաքի տոնի առթիվ։ Այդ օրը իրենց սոցիալական էջերում որևէ հրապարակում չեն արել Գյումրիում անցկացվող տոնական միջոցառումների առթիվ։ Ինչո՞ւ։ Քանի որ ամիսներ առաջ Գյումրիում իշխող ուժը պարտությու՞ն էր կրել, թե՞ որովհետև տոնական միջոցառումը հովանավորում էր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Սա քաղաքական մառազմի դասական օրինակ է։

Ակնհայտ է, որ գործող իշխանությունները չեն կարողացել իրականացնել իրենց իսկ կողմից հնչեցված խոստումները։ Պետական վիճակագրական տվյալները փաստում են երկրում սոցիալ-տնտեսական ցուցանիշների նկատելի վատթարացման մասին՝ ծայրահեղ աղքատության մակարդակի աճից մինչև արտաքին ներդրումների նվազում։ Միաժամանակ, երկրի պետական և արտաքին պարտքը 6 միլիարդ ԱՄՆ դոլարից հասել է մոտ 14 միլիարդի։

Իսկ պաշտպանական, անվտանգության և արտաքին քաղաքական ոլորտներում արձանագրված լուրջ խնդիրների մասին անգամ ավելորդ է խոսել։ 

Այս պայմաններում հասարակության արդարացի դժգոհությունը իշխանությունները փորձում են չեզոքացնել ոչ թե քաղաքական բովանդակային քայլերով, այլ՝ ուժային մեխանիզմների, ագրեսիվ հռետորաբանության և հակաքարոզչական գործիքների կիրառմամբ։

Տարիներ շարունակ իշխանության կողմից կիրառված «սևերի և սպիտակների» հակադրությունը խորացրել է հասարակական բևեռացումը և թուլացրել պետական ինստիտուտները։ Եթե այս միտումը չկասեցվի, այն կարող է լրջորեն վտանգել Հայաստանի՝ առանց այն էլ խոցելի պետականության կայունությունն ու զարգացման հեռանկարը։ Այդ մարդիկ պարզապես չեն գիտակցում, որ անցել են բոլոր սահմաններն ու կարմիր գծերը։

Ուստի անհրաժեշտ է, որ հանրությունը ձևավորի հստակ և սկզբունքային վերաբերմունք՝ մերժելով ատելության խոսքը, հասարակական պառակտման քաղաքականությունը և պետական արժեքների նկատմամբ ապակառուցողական մոտեցումները։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերականգնել փոխադարձ հարգանքի, պատասխանատվության և քաղաքական հասունության մթնոլորտը մեր երկրում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում