Դատախազությունն անհապաղ պետք է դիտարկի Արսեն Ղուկասյանի առողջական խնդիրները. փաստաբան

Իրավական
Այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, հաջակցություն կալանավորված Արսեն Ղուկասյանի՝ անցկացվել է բողոքի ակցիա:
Փաստաբան Տաթև Սողոյանը նախորդ օրն այցելել է Ղուկասյանին և լրագրողների հետ զրույցում նրա առողջական վիճակի մասին մանրամասներ է հայտնել։
«Արսեն Ղուկասյանը մշտապես տառապում է գլխապտույտներից, գլխացավերից և սրտի զարկերակային բարձր ճնշումից, որոնք հատկապես կալանքի պայմաններում ավելանում են։ Նա նաև դժվարություններ ունի քայլելիս և բարձրանալիս, օրինակ՝ աստիճաններով տեղաշարժվելիս»,- նշել է փաստաբանը։
Տաթև Սողոյանն ընդգծել է, որ Ղուկասյանը «պինդ և ուժեղ մարդ է» և երբեք իր առողջության հիմքով հատուկ վերաբերմունք չի պահանջել, սակայն ներկայիս վիճակը մտահոգիչ է.
«Մենք գիտենք, որ նրա բժշկական փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես է այս մարդը առողջական վատ վիճակի բարձր ցուցանիշներով շարունակում մնալ ոտքի վրա։ Սակայն ուղիղ ցուցման պարագայում, որ անմիջապես նեղ մասնագետի ստուգման կարիք կա, արդեն հինգերորդ օրն է, այդ իսկ ցուցումը չի իրականացվում»,- ասել է Սողոյանը:
Փաստաբանը հերքել է նաև վերջին օրերին տարածված տեսանյութը, որտեղ իբրև թե Արսեն Ղուկասյանը հարվածում է երկաթի ձողով:
«Ամեն ինչ եղել է ձեռնափայտով, որը կապված է եղել ծնկահոդի վնասվածքի հետ։ Նա թափահարել է այն, բայց ոչ մի հարված որևէ մեկին չի հասցրել»,- ասել է Տաթև Սողոյանը։
Նա նաև տեղեկացրել է՝ հարազատներն ակնկալում են, որ դատարանը կամ դատախազությունը կալանքի խափանման միջոցը կփոխի մինչ երեկո։ Փաստաբանն ընդգծել է, որ օրենքով այս որոշումը կայացնելու լիազորությունը պատկանում է դատախազությանը:
«Ակնկալիքս մեկն է, որ ինչպիսի անհապաղությամբ կայացվում են կալանքների որոշումները, նույն անհապաղությամբ էլ քննության առարկա դառնան մեր կողմից ներկայացված առողջության վերաբերյալ անհետաձգելի ստուգումների և հաշվի առնելու հանգամանքը, և անհապաղ ազատ արձակեն Արսեն Ղուկասյանին»,- ասել է Տաթևիկ Սողոյանը:
Նա հայտնել է, որ Արսեն Ղուկասյանի հարցաքննությունն ավարտվելուն պես վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են այդ բոլոր փաստաթղթերը, արձանագրվել է հոսպիտալացման անհրաժեշտություն, որը չի ապահովվել:
«Նախորդ օրը նրան այցելել են ՄԻՊ աշխատողները, նրանք արձանագրել են այն անհամապատասխանությունները, որոնք կան Արսեն Ղուկասյանի առողջական վիճակի և պահման պայմանների հետ: 24 ժամից ավել է այդ անհապաղ միջնորդությունը գտնվում է Դատախազության տիրապետության ներքո, բայց մինչ այս պահը ոչ մի նորություն չկա»,- նշել է պաշտպանը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում