Պուտինն ԱՊՀ ղեկավարներին «նեղ խմբով» հանդիպման ժամանակ կհայտնի, թե ինչ է պայմանավորվել Թրամփի հետ
ՄիջազգայինՊուտինն ԱՊՀ ղեկավարներին «նեղ խմբով» հանդիպման ժամանակ կհայտնի, թե ինչ է պայմանավորվել Թրամփի հետ:
«Ես արդեն տեղեկատվություն եմ փոխանակել որոշ գործընկերների հետ՝ նրանց ներկայացնելով Անքորիջում (Ալյասկա) ամերիկացիների հետ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ մեր աշխատանքի արդյունքները: Մենք հնարավորություն կունենանք կրկին հանդիպելու ավելի «նեղ խմբով», և ես կցանկանայի ձեզ ավելի մանրամասն տեղեկացնել արդյունքների մասին, որոնք մենք ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում: Մենք անպայման կհիմնենք Ուկրաինայում հակամարտության կարգավորման մեր հետագա աշխատանքը Ալյասկայում քննարկված հիմնարար սկզբունքների վրա»,- ասել է ՌԴ նախագահը:
Չնայած, տեղեկատվությունը, որը Պուտինը կտրամադրի, հաստատ ամենեւին էլ միայն Ուկրաինայի մասին չէ:
Ամեն դեպքում, տպավորությունն այն է, որ Ալիեւը կարողացել է մինչ այս այդ պայմանավորվածությունենրի մասին ինչ-որ բաներ իմանալ: Ամեն դեպքում, այն ջերմեռանդությունից, որով նա հասավ Պուտինի հետ «հաշտության», հենց նման տպավորություն է ստեղծում:

