«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք լուսահոգի «ժողովրդավարության» հիշատակը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մեկ անգամ չէ, որ զարմանք ենք արտահայտել, թե ինչպես կարող է Արցախն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդին՝ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԸ,  մաս կազմել Արցախը հանձնած քաղաքական թիմի: Ավելին՝ հիմա էլ նա արդեն պաշտոնապես Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակն է գլխավորում: Ու երբեմնի համեստ ու չխոսկան պատգամավորը, փոխանակ ամոթից գետինը մտնի, հիմա բլբուլ է կտրել: Լրագրողների հարցին, թե  ի վերջո ինչպե՞ս կարող է հերոսի որդին Արցախն ուրացածների թիմից լինել, մի հատ էլ ցեխ է շպրտել նախկին իշխանությունների վրա՝ նրանց, որոնց օրոք միշտ պետական ապարատում է աշխատել: Նախ` եղել է Էջմիածնի քաղաքապետարանում որպես վերահսկողության բաժնի երկրորդ կարգի մասնագետ, հետո՝ ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնական, այնուհետեւ` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի օգնական: Ի՞նչ ասես, թերեւս լավագույն գնահատականը տվել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը. «Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը գերազանցել է ՔՊ-ական հայտնիների կեղտոտ բառապաշարն ու պոկվել գետնից: Ժամանակին իրեն որպես ազգային մարդու էի ճանաչում, ում համար արժեքներ կային, սկզբունքներ կային, սակայն վերածվել է սովորական «աբիժնիկի», ով իր լպիրշությամբ, աջուձախ վիրավորանքով փորձում էր արդարացնել իր տեսակին, զգացածին ու «նախորդ կյանքում» ապրածին դեմ գնալը: Իր հարցազրույցում տեսա ոչնչացված գործչի, օգտագործված մարդու եւ պաշտոնը հայրենիքից վեր դասող շարքային ուրացողի: Արգի՛շտ, իրականությունից չես փախչի: Իշխանությունն ու պաշտոնը հավերժ չեն, իսկ դրանից դուրս դու այլեւս գոյություն չունես»:

Ի դեպ, պաշտոնի մասին. ՌԴ Դումայում առողջապահության հանձնաժողովը ղեկավարում է Սերգեյ Լեոնովը, որն ավարտել է Սմոլենսկի պետական բժշկական ակադեմիան եւ բժշկական գիտությունների թեկնածու է: ՀՀ Ազգային ժողովում ժամանակին նույն հանձնաժողովի նախագահն էր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայտնի բժիշկ Արա Բաբլոյանը: Իսկ հիմա հայաստանյան խորհրդարանի մակարդակն այնքան է իջել, որ Առողջապահության հանձնաժողովը վստահել են անգամ դիպլոմ չունեցող մի բուժքրոջ` ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ, որը հայտարարում է, թե իբր կրթությունը կարեւոր չէ, կարեւորը՝ ինքը սիրով է լցված:

Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք Արեւմուտքում մեռած լուսահոգի «ժողովրդավարության» հիշատակը, որտեղից փոխանակ հնչեն սգո եւ հիշատակի խոսքեր, հնչում են մարդատյաց հոխորտանքներ: «Մենք պետք է օգնենք Ուկրաինային ձեռք բերել հեռահար հրթիռներ։ Մենք պետք է խեղդենք Ղրիմը»,- ահա այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի նախկին պաշտպանության նախարար ԲԵՆ ՈՒՈԼԵՍԸ՝ մի հատ էլ ոտքերը դոփելով գետնին: Նա նաեւ կոչ է անում հեռահար հրթիռներով Ղրիմի կամուրջը ոչնչացնել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան մարդատյաց պիտի լինի գործիչը, որ այսպես արտահայտվի խաղաղ բնակչություն ունեցող ինքնորոշված տարածքի մասին: Ու ուոլեսներին մեկը չի հուշում, որ նույն Ղրիմում միասին հաշտ-համերաշխ այսօր ապրում են ուկրաինացիներ, ռուսներ, հայեր, թաթարներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Հիմա՞ անգլոսաքսերը ում են ուզում ուրիշի ձեռքով ցեղասպանել: Այդ երբվանի՞ց ատելության խոսքի համար պատժող Արեւմուտքը դարձավ ատելության խոսք տարածող: Ինչպե՞ս է ստացվում, որ ամեն անգամ հենց արեւմտյան գործիչներն են դավաճանում այն գաղափարներին, որոնք «արեւմտյան արժեքներ» են կոչվում։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան