Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում զբաղվում է հայկական ներկայության հետքերի ոչնչացմամբ. Meduza

Հասարակություն

Ադրբեջանը զբաղվում է Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերի ոչնչացմամբ, գրում է  ռուսական Медуза-ն։

Քանդվել են նախկին խորհրդարանի և Արցախի արտգործնախարարության շենքերը։ Ավելին, քանդվել են նախկինում հայերով բնակեցված գյուղեր, ինչպես նաև գերեզմանատներ և որոշ եկեղեցիներ։

2021 թվականին Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ժալա Ախմեդովան տեսանյութ էր հրապարակել Շուշայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, որը 2020 թվականին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քրիստոնեական մի քանի դավանանքների քահանաներ, որոնք հատուկ բերվել էին հանդուրժողականության մթնոլորտ ցուցադրելու համար, աղոթել են եկեղեցում լրագրողների տեսախցիկների առջև։ 2023-2024 թվականներին 19-րդ դարի այս եկեղեցին ամբողջությամբ քանդվել է, հայտնել է Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացումը հասանելի տեսանյութերով և արբանյակային պատկերներով վերլուծող ամերիկա-հայաստանյան Caucasus Heritage Watch (CHW) նախագիծը։
Նախագծի 2024 թվականի գարնանային զեկույցում նշվել է 2023 թվականի աշնանից ի վեր լիովին ավերված վայրերի թվի 75% աճ, և գրանցվել է առնվազն վեց նոր ավերված վայրեր և մի շարք կրիտիկական սպառնալիքի տակ գտնվող վայրեր: Այսպես, վերլուծաբանները նշել են հին գերեզմանատների, դրանց թվում՝ Շուշիի, ինչպես նաև հին եկեղեցիների, մասնավորապես՝ 9-13-րդ դարերի Կոխակի սրբավայրի ոչնչացումը: CHW-ի տվյալներով՝ որոշ հուշարձաններ վնասված են, բայց դեռևս կանգուն են:

Bellingcat նախագիծը պարզել է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները Ստեփանակերտում քանդել են բազմաթիվ բնակելի շենքեր: Հետազոտողները նաև շենքերի մոտ հայտնաբերել են աղբի կույտեր, որոնք կարող են վկայել հայերի լքված բնակարաններում ադրբեջանցիների կողմից թալան կատարելու մասին:

Ղարաբաղը գրավելուց հետո Ադրբեջանը քանդել է ոչ միայն առանձին շենքեր, այլև ամբողջ գյուղեր, որոնք նախկինում բնակեցված էին հայերով: Օրինակ՝ Քարին Տակ գյուղը հիմնահատակ ավերվել է, և դրա տեղում կառուցվում է մզկիթ: Իլհամ Ալիևը 2023 թվականին անձամբ այցելել է շինհրապարակ: Այսպիսով, միանգամից մի քանի գյուղեր են ավիրել:

Այս գործողությունները տեղավորվում են Ղարաբաղը յուրացնելու և այն որպես նախնիների հող ներկայացնելու քաղաքականության մեջ, որը, իբր, «անհիշելի ժամանակներից բնակեցված է եղել միայն ադրբեջանցիներով»: Ադրբեջանը պաշտոնապես հերքում է այս տարածքում և ընդհանրապես Հարավային Կովկասում հայկական ժառանգությունը: Ալիևը նույնիսկ ժամանակակից Հայաստանն է անվանում է «Ադրբեջանի հինավուրց հողեր»: Բաքվի վարկածով, Ռուսաստանը հայերին վերաբնակեցրել է Կովկասում 19-րդ դարում, չնայած միջազգային պատմագրությունը համաձայն չէ այս մեկնաբանության հետ: Հայերի նկատմամբ ատելությունը քարոզվում է ադրբեջանական լրատվամիջոցներում և կրթական համակարգում:

Այն օբյեկտները, որոնք ադրբեջանական իշխանություններն այս կամ այն ​​պատճառով չեն կարող քանդել, դասվում են Կովկասյան Ալբանիայի՝ ժամանակակից Ադրբեջանի տարածքում գտնվող հին պետության «ժառանգության» շարքին: Կովկասյան ալբանական հետազոտությունների վերաբերյալ պաշտոնական ժողովածուներն ու հրապարակումները լույս են տեսնում պետական ​​մարմինների հովանու ներքո և օգտագործվում են մի քանի հուշարձանների ծագման նոր մեկնաբանություններնաջակցելու համար:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն բազմիցս ընդգծել է հուշարձանների տեսչական մուտքի և պահպանման անհրաժեշտությունը, սակայն Ադրբեջանը դա տարբեր պատրվակներով մերժել է: Առանձին բանաձևերում և կոչերում Եվրոպական խորհրդարանը և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները կոչ են արել ստեղծել համապարփակ մոնիթորինգի համակարգ և ապահովել միջազգային առաքելությունների մուտքը տարածաշրջան:

Նշվել է, որ տարածաշրջանի այսպես կոչված «վերաինտեգրումը» թաքցնում է բազմաթիվ խնդիրներ: Անկախ լրատվամիջոցները բազմիցս բացահայտել են ենթակառուցվածքների շինարարության վրա անթափանց ծախսերի դեպքեր, բնակիչները բողոքել են բնակարանների վատ որակից, իսկ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները նշել են հայկական մշակութային և պատմական ժառանգության ոչնչացման անհանգստացնող միտում:

Նոր ադրբեջանական բնակավայրերի բնակիչները պարբերաբար բողոքում են իրենց տների վատ որակից:

Լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ամենաբերրի հողերը հայտնվել են որոշակի ընկերությունների ձեռքում: Խոշոր շինարարական նախագծերի և հողերի զգալի մասը հայտնվել է իշխող վերնախավի անդամների հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված հոլդինգների և ընկերությունների ձեռքում:

Շինարարական պայմանագրեր են շնորհվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի և շրջապատին առնչվող ընկերություններին:

Լրագրողները պարզել են, որ զգալի ֆինանսավորում է հատկացվել նաև Մեհրիբան Ալիևայի գլխավորած պաշտոնապես ոչ առևտրային Հեյդար Ալիևի հիմնադրամին: Հիմնադրամը Շուշիում կազմակերպել է քարոզչական փառատոներ: Այդ միջոցառումների ֆինանսավորման զգալի մասը գալիս է պետական ​​բյուջեից: Սակայն Հիմնադրամը իր ծախսերի մասին հրապարակայնորեն հաշվետվություն չի տալիս:

Ղարաբաղում ազատ մուտքի և բնակության իրավունքի բացակայությունը, ինչպես նաև պարբերական ճնշումները խոչընդոտում են լրագրողներին հետևողականորեն հետևել Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումներին և բացահայտել կոռուպցիայի դեպքերը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում