Ներկրվող ապրանքների հումքը կա՝մ պետք է լինի հայկական կա՝մ՝ արգելում ենք դրանց մուտքը ՌԴ. ՍԱՏՄ-ն նոր մանրամասներ է ներկայացնում

Սպառողի անկյուն

2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը Իրանից ՀՀ ներմուծվել է շուրջ 1472 տոննա իրանական կաթնային սերուցք։ Ընդհանուր ներմուծման արժեքը գերազանցել է մոտ 1.5 միլիարդ դրամը։ Իսկ 2025-ին 823.5 տոննա սերուցք` ընդհանուր 1,68 մլրդ դրամ արժեքով: Սակայն սրանք դեռ 7 ամսվա տվյալներն են։

Հիմա, բնական հարց կառաջանա ընթերցողի մոտ, ինչո՞ւ ենք նման վիճակագրություն հրապարակում։ Բայց մի հեռացեք, որովհետեւ կարեւորը դեռ առջեւում է: 

Դեռեւս ամիսներ առաջ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան մատակարարվող կաթնամթերքի նկատմամբ պետական ​​վերահսկողությունը բավարար մակարդակի վրա չէ, ինչ իհետևանքով արտահանումը կարող է սահմանափակվել։ «Ռոսսելխոզնադզորի» կողմից  ուսումնասիրություն սկսելու առիթ է դարձել 2023թ.-ին Հայաստանից ռուսական շուկա կաթնամթերքի մատակարարման ծավալների աճը։  Հիմնականում արտահանվել են կարագ և պանիր։ 2022թ․ առաջին կիսամյակում պանրի արտահանումը 2 անգամ կրճատվել է՝ 745 տոննա։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ Հայաստանից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ հայկական կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործել են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հայտնաբերված խախտումները վկայում են նաև անասնաբուժական պետական ​​ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ընկերությունների նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչը բարձրացնում է Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներմուծման վտանգը։

Բայց ահա ՀՀ Սննդի անվտանգությապ տեսչական մարմնից վստահեցնում են, որ ՌԴ-ն հայկական կաթնամթերքի մեջ կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերել.

-Ցանկացած երկրից ցանկացած մթերքի ներմուծումը կատարվում է ուղեկցվող փաստաթղթերով եւ, եթե ուղեկցվող փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջանում կամ տվյալ կազմակերպությունը գտնվում է բարձր ռիսկային գոտում՝ անմիջապես ուղարկվում է լաբարատոր փորձաքննության։ Հիմա, եթե խոսքը Իրանից ներմուծվող կաթնային սերուցքի մասին է, ապա ամեն ինչ կատարվում է օրենքի խստիվ կետերին համապատասխան։ Կազմակերպությունից եկող մթերքը ստուգվում ինչպես փաստաթղթային, այնպես էլ լաբորատոր փորձաքննությամբ։ Տվյալ կաթնային սերուցքը համապատասխանում է օրենքով սահմանված բոլոր նորմերին եւ առանց արգելք ներմուծվում եւ իրացվում է։ Այլ խնդիր դրա հետ կապված մենք չունենք որպես այդպիսին։

-Այդ դեպքում ինչո՞ւ, ինչ կոնկրետ խախտումների հիմքով է արգելվել իրանական կաթնային սերուցքով կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։

-Արգելքը հիմնավորվել է ՌԴ-ից այս կերպ՝ մենք հայկական հումքով կաթնամթերք ենք ուզում, եթե արտահանվող ապրանքների մեջ կան իրանական սերուցքով կաթնային արտադրանքներ դրանք մեզ համար ընդունելի չեն՝ չենք ցանկանում դրանց մուտքը մեր երկիր։ Այսինքն իրենք ոչ թե իրականակային կաթնային սերուցքի հետ խնդիր ունեին, այսինքն չեն ասում իրանական սերուցքը վատն է, անորակ է, ոչ իրենք ասում են մենք նույն սերուցքով մեր երկրում բազմաթիվ կաթնային մթերքներ ունենք եւ այն վաճառվում է, որպես պարսկական ապրանք։ Իսկ Հայաստանից ներկրվող ապրանքների հումքը կամ պետք է լինի հայկական կամ՝ արգելում ենք դրանց մուտքը, սա է խնդիրը։ Այսինքն ՌԴ բացառապես հայկական հումքով կաթնային մթերքների խնդիր է դրել իր երկիր մտնելուն։

-ՍԱՏՄ-ն ունի՞ տեղեկատվություն, թե հայտնի կաթնամթերք արտադրող ընկերություններից  քանիսն են օգտագործում իրանական սերուցք եւ այն հրամցնում, որպես անարատ կաթնամթերք։

-Ովքեր են օգտագործում, որպես այդպիսին, բնականաբար, մենք ամբողջական տեղեկատվություն չենք կարող, բայց վստահաբար արտադրողնեդրի մեծ մասը։ Մենք ստուգումներ ենք իրականացնում եւ ստուգումների շրջանակներում, եթե օրինակ պարզվում է, որ որեւէ ընկերություն պարսկական սերուցքով կաթնամթերք է պատրաստում եւ պատրաստվում է այն ՌԴ արտահանել այդտեղ խնդիր ենք տեսնում, բայց մեր իրականության մեջ հանգիստ վաճառվում է, որովհետեւ պարսկական սերուցքը որեւէ անվտանգային խնդիր չունի, եւ մենք չենք կարող օրենքով արգելել դրա օգտագործումը, ապա դրանով պատրաստված արտադրանքի վաճառքը մեզ մոտ։ Բայց ասել այն կազմակերպությունների ցանկը, թե կոնկրետ ովքեր են օգտագործում մենք չենք կարող։

-Այսինքն ներքին շուկայում այն անարգել օգտագործվո՞ւմ է։

-Իհարկե, մենք որեւէ խնդիր դրանում չենք տեսնուն, եթե սերուցքը որեւէ խնդիր չունի, իսկ այն որեւէ խնդիր չունի, դա փաստում է լաբորատոր փորձաքննությունը։ Ավելին ասեմ մինչ այժմ որեւէ ահազանգ ներքին շուկայից եւս չենք ստացել, իսկ ՌԴ-ի հետ կապված կրնկնում եմ նրանք սերուցքի հետ կապված խնդիր չեն նշել, նրանք չեն ասել, որ դա վտանգավոր է կամ ինչպես գրում են՝ անհասկանալի, նրանք պահանջել են, եթե ՌԴ ՀՀ-ից կաթնային արտադրանք է ներմուծվուն, ապա դա պետք է լինի բացառապես հայկական հումքով։ Եվ նորից պետք է կրկնվեեմ՝ ՌԴ-ն իրանական սերուցքի հետ կապված խնդիր չունի։

Իհարկե, պնդել,  որ Իրանից ներմուծվող կաթի սերուցքը վտանգում է սպառողների առողջությունը, դեռ վաղաժամ է, սակայն բաց աղբյուրների որոշակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիր, ամեն դեպքում, կա։ Մասնավորապես՝ ՌԴ-ի համապատասխան մարմինները մի քանի անգամ խոսել են խնդրի մասին, նույնիսկ պահանջել, որ Իրանում արտադրվող կաթնամթերքի գործարաններում տեղադրվեն տեսախցիկներ, որպեսզի ռուսական կողմը կարողանա հսկել ապրանքի արտադրության ընթացքը։ Ակնհայտ է, որ խնդիր նկատվել է ռուս մասնագետների կողմից, ու ըստ որոշ տեղեկությունների՝ հայկական կաթնամթերքի որոշակի խմբաքանակների մուտքը ՌԴ եւս արգելվել է «պարսկական սերուցքի» պատճառով:

https://iravunk.com/sim/?p=324759&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ