Վրաստանը ԵՄ դրոշը համարում է «ահաբեկչության խորհրդանիշ»
ՄիջազգայինՎրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մեկնաբանել է եվրահանձնակատար Մարտա Կոսի այն հայտարարությունը, որ Վրաստանը օգտագործում է «ռուսական ապատեղեկատվության» մեթոդներ։
Պապուաշվիլու խոսքով՝ Բրյուսելը միտումնավոր տարածում է կեղծ պատմություններ Թբիլիսիի մասին։
«Մեր զենքը նման պատմությունների և ապատեղեկատվության դեմ ճշմարտությունը բացահայտելն ու ասելն է», - ընդգծեց Պապուաշվիլին։
Նա հավելեց, որ եվրոպացի բյուրոկրատները «իրենց անպատասխանատվության միջոցով հանգեցրել են նրան, որ Վրաստանում արմատական բողոքի ցույցերին մասնակցողների ձեռքում ԵՄ դրոշը կապվի «բռնության, ահաբեկչության և ծայրահեղականության հետ»։

