ՌԴ-ն պատրաստ է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը հանձնել Կիևի կողմից քիմիական զենքի օգտագործման ապացույցներ
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստ է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) հանձնել Կիևի կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ ապացույցներ։
Փաստաթղթավորվել են Կիևի կողմից քիմիական զենքի օգտագործման մի քանի դեպքեր և Ուկրաինայում, դրանց արտադրության լաբորատորիաների ցանցի գոյությունը, հայտարարել է ՔԶԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Տարաբրինը։
«Ուկրաինայում քիմիական զենքի օգտագործման շուրջ ստեղծված իրավիճակը լրջորեն մտահոգիչ է։ Ռուսական կողմը շարունակում է փաստաթղթավորել ոչ միայն ուկրաինացի ազգայնականների կողմից թունավոր քիմիական նյութերի և քիմիական մարտական միջոցների օգտագործման դեպքերը, այլև ամբողջ Ուկրաինայում դրանց զանգվածային արտադրության լաբորատորիաների լայն ցանցի գոյությունը», - ասել է Տարաբրինը։
Հիշեցնենք, որ քիմիական զենքի ոչ միայն օգտագործումը, այլ նաեւ դրա արտադրություն ու պահպանումն արգելված է ողջ աշխարհում: Որպես զանգվածային ոչնչացման զենք, դրա կիրառումը համարվում է մարդկության դեմ հանցագործություն:

