Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացել է 34 պատգամավոր. Մամիջանյան
Ներքաղաքական«Ինչպես հայտարարվել էր Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության սույն թվականի սեպտեմբերի 26-ին կազմակերպած լսումներին՝ այսօր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վերադարձրել է մեզ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար անհրաժեշտ ձևաթուղթը՝ խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններով:
Հունիսի 7-ից մինչ այս պահը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացել է 34 պատգամավոր», - գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ:

