Դոբրոպոլեի ճակատում հակահարձակումը, որի համար Կիեւը կարողացել էր հավաքել, 100 հազարանոց զորք, վերջնականապես ձախողված է
ՄիջազգայինՌուսական բանակը, ինչպես արդեն հայտնել ենք (https://iravunk.com/?p=324671&l=am), պաշտպանությունում ուկրաինական հիմնական ուժերը «մաղելով», վերսկսել է Պուկրովսկի ճակատի հյուսիսում` Դոբրոպոլեի ճեղքման գոտում ակտիվ հարձակումը:
Շարունակելով Դոբրոպոլեի ելուստի հյուսիսում առաջխաղացումը, ռուսները երեկվա դրության վերահսկողության տակ են վերցրել Զոլոտոյ Կոլոդեց բնակավայրը:
Սա նշանակում է, որ ուկրաինական հակահարձակումը, որի համար Կիեւը կարողացել էր հավաքել, փորձագիտական գնահատումներով, որ 100 հազարանոց խմբավորում, ունեցած բոլոր գրոհային ուժերի մոտ կեսը, այս պահի դրությամբ ձախողված է: Եվ երկրորդը. ռուսները, անկասկած, Զոլոտոյ Կոլոդեցից հարձակումը կշարունակեն դեպի Դոբրոպոլե - Կրամատորսկ մայրուղի, որը ֆիզիկապես կտրելու դապքում ուկրաինական կողմը կհայտնվի ռազմավարական նոր ւե շատ լուրջ խնդրի առաջ:

