Ադրբեջանում ստորագրվել է «Գաբալայի հռչակագիրը», որում հիշատակվում է նաև «Զանգեզուրի միջանցքը»

Միջազգային

Ադրբեջանում Թյուրքալեզու պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովից հետո ստորագրվել է Գաբալայի հռչակագիրը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։։

«ԹՊԿ-ի 12-րդ գագաթնաժողովից հետո ստորագրվել է Գաբալայի հռչակագիրը», - ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հռչակագիրը վերահաստատում է թյուրքական աշխարհում համերաշխության ամրապնդումը, փոխադարձ վստահության աճը և ինքնիշխանության, անկախության և պետականության սկզբունքներին նվիրվածությունը։

Փաստաթուղթը ընդգծում է կազմակերպության դերը որպես տարածաշրջանային խաղաղության և բազմակողմ համագործակցության խթանման կառուցողական հարթակ և նշում է համատեղ գործողությունների կարևորությունը այնպիսի մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, կիբերսպառնալիքները և կլիմայի փոփոխությունը։

Ավելին, ըստ Բայրամովի, փաստաթղթում հիշատակվում է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

«Առաջնորդները նշել են Միջին միջանցքի միջազգային տրանսպորտային երթուղու, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն զգալիորեն կնպաստի թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդմանը, առևտրաշրջանառության ավելացմանը և ներտարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացմանը։

Պետությունների և կառավարությունների ղեկավարները նաև վերահաստատել են Միջին միջանցքի անդամ երկրների միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումների մշակման կարևորությունը», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։

 
Կազմակերպությունն ունի հինգ լիիրավ անդամ՝ Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա և Ուզբեկստան, իսկ Թուրքմենստանը, Հունգարիան և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը դիտորդի կարգավիճակ ունեն։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում