Ռուսական բանակը վերսկսել է ակտիվ հարձակումը ամենակարեւոր` Դոբրոպոլեի ուղղությամբ

Միջազգային

Ռուսական բանակը վերսկսել է ակտիվ հարձակումը ուկրաինական ռազմաճակատի ամենակարեւոր հատվածում` Պոկրովսկում` Դոբրոպոլեի ուղղությամբ:

Ռազմաճակատի այս հատվածը գնահատվում է, ոչ ավելի, ոչ պակաս, հանգուցալուծումային ուղղություն ուկրաինական ողջ պատերազմի համար: Եվ դա մի քանի առումներով:

Նախ, Պուկրովսկ-Դոբրոպոլե հատվածում ավարտվում են ուկրաինական պաշտպանական համակարգերը: Գրավելով այդ գիծը, ռուսները դուրս են գալիս օպերատիվ տիրույթ Դնեպրոպետրովսկի ուղղությամբ (Քարտեզ 2):

Հաջորդը, Դոբրոպոլեից ռուսական ուժերը կհարվածեն Դոնեցքի հյուսիս-արեւելյան հատվածին` Սլավյանսկ-Կրամատորսկ անգլոմերացիայի արեւմտյան թեւին` Խարկովի մարզի հարավին եւ արեւմուտքին հարվածի հեռանկարով: Ու այդ ուղղությամբ մաշտաբային հարձակում է զարգանում նաեւ Լիմանի հատվածից:

Երրորդը. Պոկրովսկի գրավումը կապահովի նաեւ Զապորոժե-Դնեպրոպետրովսկ ուղղությամբ ռուսական ակտիվ հարձակման հետագա զարգացմանը:

Չորրորդը քաղաքական գործոնն է. Զելենսկու համար կստեղծվի ծայրահեղ անբարենպաստ իրավիճակ, որի պարագայում իշխանությունը պահելու հեռանկարները հասնում են զրոյական կետին` ներուկրաինական բուռն ճգնաժամով եւ արտաքին ճնշումների գերակտիվացմամբ հանդերձ: Դա էլ իր հերթին կանդրադառնա ռազմաճակատային իրողությունների վրա:

Հասկանալով այդ ամենը, ուկրաինական կողմը բոլոր հնարավորությունենրը նետեց` Դոբրոպոլեում ռուսների հարձակումը կանգնեցնելու եւ ռուսական ուժերը «մեծ կաթսայի» մեջ վերցնելու համար` անգամ այլ ճակատները դտարկելու միջոցով: Զելենսկին եւ Սիրսկին քանիցս հայտարարել են, որ հասել են այդ նպատակին` «ռուսները շրջապատված են»: Եվ այա փոխարենը, եթե մինչ այս կային նախադրյալներ, որ ուկրաինական հակահարձակման փոթը «կետրված» է, ապա այն, որ ռուսներն ակտիվորեն վերականգնում են կորցրած դիրքերը, նշանակում է, որ սկսվել է հակառակ գործընթացը: Այն է` սիրած տակտիկական միջոցի համապատասխան, ռուսները կարողացան պաշտպանական մարտերում «մաղել» հակառակորդի ուժերը, ապա անցնում են սեփական հարձակմանը:

Այն է. Դոբրոպոլեի ելուստի արեւելյան թեւում ռուսները նորից դուրս են եկել Շախովո առանցքային բնակավայրի հատված: Ավելի արեւելքից այս ուղղությամբ նույնպես հարձակումը զարգանում է, ինչն արդեն շատ ռեալ Շախովոյի ուկրաինական խմբավորմանը սպառնում է օղակով:

Ելուստի արեւմտյան թեւում եւս ուկրաինական ճեղքման ուժերը շրջապատման վտանգի տակ են: Ռուսները գրոհում են Նովիյ Դոնբասի ուղղությամբ:

Ելուստի հյուսիսում հարձակումը սկսել է զարգանալ Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղու ուղղությամբ:

Ուկրաինական կողմին մնում է եւս մեկ անգամ ճակատի մյուս հատվածները դատարկել` Պոկրովսկի ուղղությամբ վիճակը կայունացնելու հույսերով: Բայց թե դրանից հետո բանակից ինչ կմնա, առավել եւս, որ ռուսները միանգամայն ակտիվորեն հարձակվում են բոլոր ուղղությունենրով, մեծ հարց է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում