Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-10-ը պաշտոնական այցով կմեկնի Տաջիկստան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը՝ փոխանցում է ТАСС-ը։
«Հոկտեմբերի 8-9-ին Պուտինը կայցելի Տաջիկստանի Հանրապետություն՝ երկրի նախագահի Էմոմալի Ռահմոնի հրավերով», — նշել է Ուշակովը։
Եռօրյա այցի ընթացքում նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ՝ ուղղված երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։