Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց նախատեսված չէ։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն։
«Թրամփի հետ խոսակցությունանկեղծ ասած՝ չի նախատեսվում», — ասել է Ուշակովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Նշվում է, որ այդ օրը Պուտինը նշելու է իր ծննդյան օրը, սակայն նրա օրակարգում նախատեսված են մի շարք միջազգային հեռախոսազրույցներ։
Ավելի վաղ Պուտինը զրուցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով շնորհավորել էր նրան ծննդյան կապակցությամբ և քննարկել Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր։