Վրաստանում ծրագրված էր զինված հեղաշրջում իրականացնել

Վերլուծություն

Վ­րաս­տա­նում շա­բաթ օ­րը տե­ղի ու­նե­ցած տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րութ­յուն­նե­րը հե­տաքր­քիր էին` մի քա­նի գոր­ծոն հաշ­վի առ­նե­լով: Նախ, «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քը» հաղ­թեց բա­ցար­ձակ ա­ռա­վե­լութ­յամբ, ընդ ո­րում, հիմ­նա­կան մրցա­կիցներն ան­գամ ա­րեւմ­տա­մետ ու­ժե­րը չէին, այլ ան­կախ թեկ­նա­ծու­նե­րը՝ այս կամ այն բնա­կա­վայ­րում տե­ղա­յին նշա­նա­կութ­յան հե­ղի­նա­կութ­յու­ննե­րը: Իսկ դա մեկ էա­կան հան­գա­մանք է հեր­թա­կան ան­գամ ա­ռա­ջին պլան բե­րում. ա­րեւմտ­յան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը Վ­րաս­տա­նում հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն մո­տե­նում է «պլին­տու­սի մա­կար­դա­կին»:

ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԸ

­Մինչ վրա­ցա­կան ընտ­րութ­յուն­նե­րից բխող մյուս գոր­ծոն­նե­րին հաս­նե­լը` նախ հաս­կա­նանք դրան­ցից ա­ռա­ջի­նի ի­մաս­տը: Վ­րաս­տա­նը, չմո­ռա­նանք, Հա­րա­վա­յին Կով­կա­սում, այս­պես ա­սենք, ա­մե­նաա­րեւմ­տա­մոլ պե­տութ­յունն էր եր­կար տա­րի­ներ՝ դրա­նից բխող բո­լոր «ատ­րի­բուտ­նե­րով» հան­դերձ. ամ­բող­ջա­կան ա­րեւմտ­յան վե­րահս­կո­ղութ­յուն իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի եւ հան­րա­յին տար­բեր շեր­տե­րի նկատ­մամբ, ծայ­րա­հեղ ռու­սատ­յա­ցութ­յուն, հա­նուն ա­րեւմտ­յան թե­լադ­րան­քի ան­գամ պա­տե­րազ­մի գնա­լու պատ­րաս­տա­կա­մութ­յուն եւ այդ­պես շա­րու­նակ մի ամ­բող­ջա­կան ցանկ: Ու սրա­նով հան­դերձ, վրա­ցի­նե­րը նաեւ բո­լո­րից շուտ հաս­կա­ցան այդ ուղ­ղութ­յան կոր­ծա­նա­րար բնույ­թը, ո­րի հե­տե­ւանքն էլ դար­ձավ հենց այս վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րը՝ ա­րեւմ­տա­մո­լութ­յան գրե­թե ամ­բող­ջա­կան մեր­ժում: Իսկ ա­վե­լի պարզ, վրա­ցի­նե­րի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յու­նը մեկ պարզ բան հաս­կա­ցավ. որ­քան էլ խոս­տա­նան, մեկ է, ի­րենք Եվ­րո­պա չեն դառ­նա: Ու ե­թե ան­գամ ինչ-որ հրաշ­քով պաշ­տո­նա­պես մտնեն ԵՄ, ա­պա ի­րենց պե՞տք է նման Եվ­րո­պան՝ իր ներ­կա­յիս բո­լոր «ար­ժեք­նե­րով» հան­դերձ:

­Թե­րեւս, այս ի­րո­ղութ­յու­նից ել­նե­լով, նաեւ Եվ­րո­պան, ա­վե­լի ճիշտ՝ գլո­բա­լիստ­նե­րը եւս մեկ պարզ հե­տե­ւութ­յան հան­գե­ցին. եթե ժա­մա­նա­կին Վ­րաս­տանն «ի­րենց գրպա­նում էր», ա­պա հի­մա, շատ նման է, որ ար­դեն ան­վե­րա­դարձ կորց­նում են այն: Ըստ այդմ, կորց­նում են նաեւ այն ծախ­սե­րը, ո­րոնք կա­տա­րել են «Վ­րաս­տան» նա­խագ­ծի վրա: Եվ որ ա­մե­նա­վատն է, կորց­նում են այն քա­ղա­քա­կան հե­ռան­կար­նե­րը, ո­րոնք կա­պում էին Վ­րաս­տա­նի հետ: Եվ այս վեր­ջի­նը ա­մե­նա­լուրջն է. հենց գլո­բա­լիստ­ներն են այն գա­ղա­փա­րի հե­ղի­նա­կը, որ Վ­րաս­տանն է Հա­րա­վա­յին Կով­կա­սի բա­նա­լին: Կամ այս­պես՝ ով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով վե­րահս­կում է Վ­րաս­տա­նը, չա­փա­զանց մեծ հնա­րա­վո­րութ­յուն­ներ է ստա­նում նաեւ Հա­րա­վա­յին Կով­կա­սը վե­րահս­կե­լու հա­մար: Ա­հա այս վեր­ջին ի­րո­ղութ­յու­նից էլ բխում է վրա­ցա­կան ընտ­րությ­ուն­նե­րի հետ կապ­ված` հի­շա­տակ­ված մյուս գոր­ծոն­նե­րը: Այդ թվում՝ ե­թե գլո­բա­լիստ­նե­րն ընտ­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով կորց­նում են Վ­րաս­տա­նը, ու թար­սի պես, այն­տեղ չու­նեն ոչ միայն մոլ­դո­վա­կան Սան­դու, ան­գամ նույ­նիսկ ի­րե­նից քիչ գործ­նա­կան ար­ժեք ներ­կա­յաց­նող Զու­րա­բիշ­վի­լի, որ կեղ­ծիք­նե­րով «հաղ­թեն», ու­րեմն պետք է մի բան մտա­ծել` ի­րա­վի­ճա­կը փո­խե­լու մա­սին: Տար­բե­րակ­նե­րը շատ չեն, ա­վե­լի ճիշտ՝ մեկն է. ե­թե այլ մի­ջոց չկա, ու­րեմն պետք է իշ­խա­նութ­յուն խլել: Հետո դրան մի ա­նուն կմո­գո­նեն՝ «հե­ղա­փո­խութ­յուն», «մայ­դան» կամ նման բան…

­Շատ նման է, որ վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րն ընտ­րությ­ուն­նե­րից հե­տո սպաս­վող նման զար­գա­ցում­նե­րի սպա­սում էին. ի­րենք էլ շատ լավ են հաս­կա­նում, ա­վե­լի ճիշտ՝ «ներ­սից» են տեղ­յակ, թե ինչ են ու­զում Վ­րաս­տա­նից գլո­բա­լիստ­նե­րը եւ ին­չի են պատ­րաստ: Եվ այն, որ այդ սպա­սե­լիք­ներն ար­դա­րա­ցան, ե­կավ ա­պա­ցու­ցե­լու փաս­տը, որ դեռ ան­գամ պաշ­տո­նա­կան արդ­յունք­նե­րը ի հայտ չե­կած, վրա­ցա­կան ա­րեւմ­տա­մոլ­ներն ար­դեն փո­ղոց էին հա­նել յու­րա­յին­նե­րին: Բայց ի սկզբա­նե մեկ հարց էր պտտվում՝ ո՞րն է դրա ի­մաս­տը: Նա­խորդ նման «հե­ղա­փո­խութ­յու­նը», ո­րը հա­ջոր­դեց խորհր­դա­րա­նա­կան ընտ­րությ­ու­նն­երին, եւ ո­րը ակն­հայ­տո­րեն «հե­ղա­փո­խութ­յան» ի­մաս­տով շատ ա­վե­լի լավ էր նա­խա­պատ­րաստ­ված, շատ ա­վե­լի մեծ փո­ղեր էին ներդր­ված եւ շատ ա­վե­լի շուտ էին սկսել հան­րութ­յա­նը «տա­քաց­նել», ի վեր­ջո, ձա­խող­վեց: Ու­րեմն, ին­չի՞ վրա էին այս ան­գամ հույս դրել, ե­թե իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը շատ ա­վե­լի կա­յուն է, հան­րութ­յունն էլ այս ըն­թաց­քում էլ ա­վե­լի է հե­ռա­ցել «ա­րեւմտ­յան ար­ժեք­նե­րից»՝ զանգ­վա­ծա­յին քա­րոզ­նե­րի եւ օ­տա­րերկր­յա փո­ղե­րի պա­կա­սե­լու արդ­յուն­քում: Հենց այդ հար­ցի պա­տաս­խանն էլ տվե­ցին վրա­ցա­կան անվ­տան­գութ­յան մար­մին­ներն ու իշ­խա­նութ­յուն­նե­րը՝ տե­ղե­կաց­նե­լով, որ Վ­րաս­տա­նում կանխ­վել է ընտ­րութ­յուն­նե­րի օ­րը նա­խա­տես­ված լայ­նա­ծա­վալ դի­վեր­սիա։

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ ԷՐ ԾՐԱԳՐՎԱԾ

Այս­պես, Վ­րաս­տա­նի պե­տա­կան ​​անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յու­նը հայտ­նեց, որ առգ­րավ­վել է հոկ­տեմ­բե­րի 4-ի դի­վեր­սիա­յի հա­մար նա­խա­տես­ված մեծ քա­նա­կութ­յամբ զենք եւ պայ­թու­ցիկ նյու­թեր։ Զեն­քը ձեռք է բեր­վել Ուկ­րաի­նա­յում գոր­ծող զին­ված խմբա­վո­րում­նե­րից մե­կի` վրա­ցի ներ­կա­յա­ցուց­չի պատ­վե­րով։ Բո­լոր ան­ձինք, ով­քեր պետք է զենքն ու պայ­թու­ցիկ նյու­թե­րը հասց­նեին Թ­բի­լի­սիի կենտ­րոն, չե­զո­քաց­վել են։

Վ­րա­ցա­կան տեղ­յակ աղբ­յուրն էլ մեզ հայտ­նեց այլ ման­րա­մաս­ներ: Նախ, որ պայթ­յուն­ներ պետք է ո­րո­տա­յին այն ժա­մա­նակ, երբ ցու­ցա­րար­նե­րի մի խումբ սկսեց գրո­հել նա­խա­գա­հա­կան նստա­վայ­րը, եւ այլ խմբեր էլ բա­րի­կադ­ներ էին կա­ռու­ցում, հար­ձակ­վում էին հան­րա­յին օբ­յեկտ­նե­րի վրա եւ այլն: Այն է՝ բա­ցա­հայ­տո­րեն սադ­րե­լով ոս­տի­կա­նութ­յանը՝ գնալ կոշտ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի: Այ­սինքն, վստահ է աղբ­յու­րը, երբ ոս­տի­կան­նե­րը գնա­յին նման գոր­ծո­ղութ­յուն­նե­րի, եւ այդ ժա­մա­նակ ե­թե լի­նեին պայթ­յուն­ներ մաս­սա­յի մեջ, դրանք կբե­րեին տասն­յակ զո­հե­րի: Դ­րա­նից հե­տո ար­դեն ստար­տի վի­ճա­կի բեր­ված քա­րոզ­չա­մե­քե­նան (այդ թվում` դրսում) ան­մի­ջա­պես կսկսեր մե­ղադ­րել վա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին: «Դա նախ` ընդ­դի­մութ­յան միակ շանսն էր, որ կա­րո­ղա­նա­յին ա­վե­լի մեծ մաս­սա­ներ դուրս բե­րել փո­ղոց: Երկ­րոր­դը, դա լավ մի­ջոց էր ցու­ցա­րար­նե­րի մեջ ներդր­ված` Ուկ­րաի­նա­յում մար­տա­կան փորձ ան­ցած վրա­ցի­նե­րին (եւ ոչ միայն) գոր­ծի դնե­լու հա­մար, որ­պես իշ­խա­նա­կան «բռնութ­յուն­նե­րին» պա­տաս­խան»,- ի­րա­վի­ճա­կը բա­ցատ­րում է աղբ­յու­րը: Ըստ նրա, ե­թե ան­գամ դա չհասց­ներ մին­չեւ իշ­խա­նա­փո­խութ­յան, մեկ է, շատ լավ ա­ռիթ էր, որ Ա­րեւ­մուտքն անց­ներ սի­րած մե­թոդ­նե­րին` պատ­ժա­մի­ջոց­նե­րին` դրա­նով վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար բարդ ի­րա­վի­ճակ ստեղ­ծե­լով: Նաեւ, դա կա­րող էր հան­գեց­նել վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի հան­դեպ հան­րա­յին վե­րա­բեր­մուն­քի կտրուկ տե­ղա­շար­ժե­րի՝ «որ­պես «խա­ղաղ» հան­րա­հա­վա­քի դուրս ե­կած ժո­ղովր­դի դեմ «զենք գոր­ծադ­րող­նե­րի>>, եւ սպա­սե­լի էր տասն­յակ մարդ­կանց «սպա­նող­նե­րի»,- հա­մոզ­ված է աղբ­յու­րը:

­Բայց ա­մե­նա­կա­րե­ւոր մա­սը. խա­ղը չստաց­վեց: Այ­սինքն, մինչ ցու­ցա­րար­նե­րի մի ագ­րե­սիվ հատ­ված հրա­պար­ա­կում շի­կաց­նում էր մթնո­լոր­տը, իսկ ի­րա­վա­պահ­նե­րը դեռ միայն պաշտ­պան­վող­նե­րի դե­րում էին, անվ­տան­գութ­յան մար­մին­նե­րը, դա­տե­լով հա­ջոր­դած պաշ­տո­նա­կան տե­ղե­կութ­յան, «հա­վա­քում» էին հա­վաք­նե­րի վայր զեն­ք եւ պայ­թու­ցիկ­ներ բե­րել փոր­ձող­նե­րին: Ընդ ո­րում, դա­տե­լով նրանց թի­րա­խա­յին աշ­խա­տան­քից, են­թադ­րե­լի էր, որ ոչ թե պար­զա­պես հնա­րա­վոր էին հա­մա­րում ի­րա­վի­ճա­կի նման զար­գա­ցու­մը, այլ կան­խավ գի­տեին այդ մա­սին, ընդ ո­րում` մին­չեւ ա­մե­նաս­տո­րին մա­կար­դակ­նե­րում կա­տա­րող­նե­րի մա­կար­դա­կով:

­Թե ինչ­պես էր դա հնա­րա­վոր, մեր աղբ­յու­րը բա­ցատ­րեց. «Տեղ­յակ եմ նաեւ, որ Վ­րաս­տա­նի անվ­տան­գութ­յան մար­մին­նե­րը շատ հստակ տե­ղե­կատ­վութ­յուն են ստա­ցել (կա­րե­լի է կռա­հել, թե որ­տե­ղից, ե­թե խոսքն Ուկ­րաի­նա­յից զնեք եւ գրո­հա­յին­ներ բե­րե­լու մա­սին է), այդ թվում` ողջ օ­պե­րա­ցիա­յի, Ուկ­րաի­նա­յից զեն­քի, պայ­թու­ցիկ­նե­րի, կոնկ­րետ գրո­հա­յին­նե­րի Վ­րաս­տան տե­ղա­փոխ­վե­լու եւ տե­ղում կազ­մա­կեր­պիչ­նե­րի եւ այլ օ­ժան­դակ ու­ժե­րի մա­սին: Եվ ճիշտ պա­հին հա­վա­քե­ցին հիմ­նա­կան գրո­հա­յին­նե­րին, հիմ­նա­կան կազ­մա­կեր­պիչ­նե­րին ու առգ­րա­վե­ցին դի­վեր­սիոն պա­րա­գա­նե­րը: Դ­րա­նով, ինչ­պես նաեւ վար­չա­պետն ընդգ­ծեց` կան­խե­լով պե­տա­կան հե­ղաշր­ջու­մը: Ս­պա­սում եմ, որ մոտ օ­րերս այս ա­մե­նի մա­սին նաեւ պաշ­տո­նա­պես շատ հստակ եւ, ինչ­պես նաեւ վար­չա­պետ Կո­բա­խի­ձեն ակ­նար­կեց, կլի­նեն շատ «ա­նակն­կալ բա­ցա­հայ­տում­ներ»: Կար­ծում եմ, որ ակ­նար­կը հենց նշածս մե­խա­նիզ­մի մա­սին էր»:

Այս­պի­սով, նման է, որ գլո­բա­լիստ­ները եւս մեկ ան­գամ Վ­րաս­տա­նում ձա­խող­վե­ցին: Ա­վե­լին, այդ ձա­խո­ղումն ու­նի մի շարք սկան­դա­լա­յին կող­մե­ր, ո­րից սպաս­վող աղ­մու­կը դեռ ի­րեն զգաց­նել կտա:

Մ­յուս կող­մից, թե այս ա­մե­նից հե­տո ինչ ուղղ­վա­ծութ­յուն կստա­նան ռուս-վրա­ցա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, դա եւս շատ կա­րե­ւոր հարց է դառ­նում:

https://iravunk.com/sim/?p=324616&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ