Գործ ունենք մի ուժի հետ, որը նույնիսկ հասարակ գաղափար չի ձեւակերպում՝ երկրի ապագայի համար. Հարությունյան 

Ներքաղաքական

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետհանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ գնահատմամբ՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը մտահոգիչ է՝ իր անորոշ զարգացումներով։ Նրա խոսքերով՝ ներկայիս իշխանությունների գործունեության մասին խոսելը շատ բարդ է, քանի որ նրանց քայլերում բացակայում է թե՛ ռազմավարական, թե՛ նույնիսկ ամենափոքր տակտիկական մտածողությունը։

Մենք գործ ունենք մի ուժի հետ, որը նույնիսկ հասարակ գաղափար չի ձեւակերպում՝ երկրի ապագայի համար։ Սա նշանակում է, որ իշխանության ղեկին կանգնածները ոչ միայն ռազմավարություն չունեն, այլեւ զրկված են անգամ առօրյա խնդիրների շուրջ հստակ դիրքորոշում ունենալուց։ Երբ պետության ղեկավարը կամ քաղաքական թիմը չի կարողանում հանրությանը ներկայացնել պարզ, հասկանալի ուղերձ իր երկրի հետ կապված առաջիկա մի քանի ամսվա կտրվածքով, ապա դա վկայում է քաղաքական անգործության եւ մտավոր աղքատության մասին:

Ավելին՝ գաղափարի բացակայությունը իշխանության մոտ ոչ միայն քաղաքական ճգնաժամի հետեւանք է, այլեւ դրա խորացման գլխավոր պատճառներից մեկը։ Երբ հասարակությունը չի տեսնում իր ապագայի որեւէ պատկեր, չի ստանում ուղղորդում կամ վստահելի խոսք ղեկավարությունից, բնականաբար, սկսում է աճել անվստահությունը ոչ միայն իշխանության, այլեւ ամբողջ պետականության նկատմամբ։

Բացի դա, քաղաքական համակարգը չի կարող արդյունավետ գործել, եթե չունի ծրագրային հիմք։ Որեւէ իշխանություն չի կարող ապրել միայն օրվա հրատապության տրամաբանությամբ։ Եթե չկան ռազմավարական առաջնահերթություններ, եթե չկա պետության զարգացման ընդհանուր հայեցակարգ, ապա յուրաքանչյուր որոշում դառնում է պատահական եւ կցկտուր։ Դա է պատճառը, որ մենք ականատես ենք լինում ամենատարբեր ոլորտներում հապճեպ քայլերի, որոնք մեկ օրում ընդունվում են եւ մեկ շաբաթում կորցնում արդիականությունը:

Այս իրավիճակն առավել վտանգավոր է այն առումով, որ նման քաղաքական անորոշության պայմաններում հասարակության լայն զանգվածները չեն տեսնում իրենց ներգրավվածությունը։ Երբ ժողովուրդը չի հավատում իշխանությանը, չի տեսնում իր մասնակցության դերը պետության կայացման գործընթացում, նա կա՛մ անտարբեր է դառնում, կա՛մ էլ սկսում է փնտրել այլընտրանքներ՝ նույնիսկ ոչ քաղաքական հարթակներում։ Դա խորացնում է հասարակության եւ պետության միջեւ եղած անդունդը։

Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ նման մոտեցումը երկարաժամկետ կտրվածքով, ասեմ, որ առանց հստակ քաղաքական ծրագրի եւ ապագայի տեսլականի ցանկացած իշխանություն դատապարտված է ժամանակավոր քայլերի, որոնք ոչ միայն չեն լուծում հիմնարար խնդիրները, այլեւ մշտապես խորացնում են դրանց ծանրությունը։ Երբ պետությունը չի կարողանում կողմնորոշվել արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման կամ անվտանգության հիմնարար հարցերում, այն դառնում է արտաքին գործոնների ազդեցության տակ գտնվող թույլ օղակ։ Իսկ դա արդեն լուրջ սպառնալիք է ոչ միայն ներքաղաքական կայունության, այլեւ ինքնիշխանության պահպանման համար։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում