Փաշինյանը Սպիտակ տանը դեկորացիայի դերում էր, օգոստոսի 8-ին Ադրբեջանն ու ԱՄՆ-ն միջանցք ստացան
ՆերքաղաքականՓաշինյանը Սպիտակ տանը դեկորացիայի դերում էր, օգոստոսի 8-ին Ադրբեջանն ու ԱՄՆ-ն միջանցք ստացան։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«ԱՄՆ-ն ստացել է Իրանի հետ սահմանը փաստացի վերահսկողության հնարավորություն և ԱՄՆ նախագահին Նոբելյան մրցանակի ներկայացում։ Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք ՀՀ տարածքով, Մինսկի խմբի լուծարում և ստացել է 907-րդ բանաձևի չեղարկում։ Իսկ ի՞նչ է ստացել Հայաստանը․ Հայաստանը ստացել է միայն պրոբլեմներ։ Եվ ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Նա ստացել է նախագահ Թրամփի ստորագրությամբ և իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնրավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովորդին։
Այս առիթով կարելի է նախնական եզրակացություն անել՝ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում»,-ասաց Քոչարյանը։

