Ոսկու գները նոր պատմական ռեկորդ են սահմանել` հասնելով 4000 դոլարի
ՄիջազգայինՈսկու գները հասնում են նոր պատմական առավելագույնի՝ ընդհուպ մոտենալով մեկ տրոյական ունցիայի համար 4000 դոլարի։
Ոսկու գներն աճել են արդեն յոթերորդ շաբաթը անընդմեջ՝ ավելանալով գրեթե 19%-ը, մինչդեռ ոսկու բորսայական առևտրային ֆոնդերի (ETF) պաշարները գերազանցել են 3000 տոննան՝ առաջին անգամ երեք տարվա ընթացքում։
Տարեսկզբի համեմատ աճը 50 տոկոսի սահմաններում է, ինչը եւս պատմական բացարձակ ռեկորդ է:
Պահանջարկը աճում է ԱՄՆ պետական պարտատոմսերում ներդրումների հետ կապված ռիսկերի աճի ֆոնին, այդ թվում՝ վերջերս տեղի ունեցած փակման պատճառով։

