Ինչու են համացանցային հանցագործների թիրախում հայտնվել հենց բժիշկները. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում հայտնի տեղեկատվական անվտանգության մասնագետը
ԹեմաՎերջին շրջանում համացանցային խարդախները սկսել են առավել ակտիվորեն թիրախավորել բժշկության ոլորտի ներկայացուցիչներին՝ բացելով կեղծ էջեր, հաղորդակցման ալիքներ և անգամ WhatsApp համարներ՝ բժիշկների, բաժնի ղեկավարների կամ պրոֆեսորների անունից։
Ինչո՞ւ հենց բժիշկները հայտնվեցին հանցագործների թիրախում փորձել ենք հետաքրքրվել Տեղեկատվական անվտանգության հայտնի փորձագետ Արսեն Լեվոնյանից, ով նախ նկատեց.
-Այս երևույթի հիմնական պատճառը բժիշկների նկատմամբ հասարակության բարձր վստահությունն է։ Երբ մարդ տեսնում է բժշկի անունը կամ լուսանկարը, ինքնաբար զգում է վստահություն, ինչից էլ հենց օգտվում են խարդախները։
Բժիշկները մեր հանրության ամենահարգված մասնագետներից են․ նրանք մշտապես շփվում են մեծ թվով մարդկանց հետ, ունեն բարձր հեղինակություն և հաճախ նաև որոշում են առողջական ու երբեմն ֆինանսական կարևոր հարցեր։ Սա խարդախների տեսանկյունից նրանց դարձնում է "հարմար թիրախ"՝ հատկապես այն դեպքում, երբ խաբեբան ցանկանում է մարդկանց համոզել գումար փոխանցելու կամ անձնական տվյալներ տրամադրելու մեջ։
-Այսինքն բժիշկները հանցագործների համար այս դեպքում ամենահարմար «զոհերն են»։
-Այո, բժշկության ոլորտում տեղեկատվական հաղորդակցությունը շատ ակտիվ է՝ թե՛ մասնագիտական խմբերում, թե՛ սոցիալական հարթակներում։ Այդ միջավայրերում կեղծ պրոֆիլ ստեղծելը և վստահություն շահելը խարդախների համար դառնում է բավականին հեշտ։
Հետևաբար, այս իրավիճակը ևս մեկ անգամ ընդգծում է, թե որքան կարևոր է լինել զգոն՝ ստուգել հաղորդագրությունների իսկությունը, չբացել անհայտ հղումներ, և չտրամադրել անձնական տվյալներ՝ անգամ եթե հաղորդագրությունը գալիս է «ծանոթ» կամ «հարգված» անձի անունից։ Միայն զգոնությունը և տեղեկացվածությունը կարող են պաշտպանել ինչպես բժիշկներին, այնպես էլ հասարակությանը նման խարդախություններից»։
https://iravunk.com/sim/?p=324547&l=am/

