«Դիվանագիտական սկանդալ չէ»․ ԱԳՆ-ն ու հայկական պատվիրակությունը Սոֆիայի օդանավակայանում տեղի ունեցածը որակում են թյուրիմացություն

Ներքաղաքական

Սոֆիայի օդանավակայանում Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակության հետ կապված միջադեպի առնչությամբ Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է եղել պատվիրակության ղեկավարի հետ և, տեղեկանալով միջադեպի մասին, քայլեր է ձեռնարկել ընդունող երկրից պարզաբանումներ ստանալու և հետագայում նման միջադեպերից խուսափելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը: 

«Տեղի ունեցածը չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ», ինչպես տարածվել է ԶԼՄ-ների կողմից, այդուհանդերձ, օտարերկրյա այցերի ժամանակ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՀՀ դիվանագիտական ծառայությունների ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են իրավիճակին համապատասխան քայլեր»,- հայտնել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակը:

Անիի համայնքապետարանն իր հերթին տեղեկացրել է, որ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե հոկտեմբերի 1-4-ը Անի համայնքի պատվիրակության՝ Բուլղարիա կատարած այցի ժամանակ Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, չի համապատասխանում իրականությանը։ Ընդ որում, տեղի լրատվամիջոցները հղում են կատարել բուլղարական լրատվամիջոցներին։

Անիի համայնքապետարանը պարզաբանում է, որ «սույն թվականի հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, օդանավակայանի անցակետում կատարված միջադեպը որակում է թյուրիմացություն։

Կատարվածի մասին տեղյակ է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։ Դիվանագիտական կառույցը կդրսևորի հետևողականություն և դեպքին կտա համապատասխան գնահատական»։

Նշվում է, որ տեղի ունեցած միջադեպից հետո անեցի պատվիրակներին օդանավակայանում դիմավորել են Նովի Պազարի փոխքաղաքապետը և այլ պաշտոնատար անձինք։ Այնուհետև Նովի Պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևի հրավերով Բուլղարիա մեկնած Անիի պատվիրակությունը, ի դեմս համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, արժանացել է ջերմ ընդունելության։ Քառօրյա պաշտոնական այցը անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում, հագեցած ու տպավորիչ օրակարգով։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում