Սպերցյանը, երբեք իրեն թույլ չէր տա ռասիստական որեւէ վիրավորանք. Տիկնիզյան
Սպորտ«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ագզային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի շուրջ ստեղծված ռասիստական սկանդալի մասին, հայտնում է Metaratings-ը։
«Սպերցյանին վաղուց եմ ճանաչում։ Նա դաստիարակված և համեստ տղա է, որը երբեք իրեն թույլ չի տա ինչ-որ մեկին ռասիստական վիրավորանք հասցնել։ Ֆուտբոլն էմոցիոնալ խաղ է, բայց Սպերցյանը գիտի` ինչպես զսպել իր հույզերն ու դրանք ճիշտ արտահայտել»,- ասել է Տիկնզիյանը։

