«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՌԴ-ում առգրավել եւ պետականացվել են «Սպայկայի» ավելի քան 120 մեքենա

Տնտեսություն

Այսպես կոչված. Թրամփի ճանապարհի (իսկ, եթե իրերը կոչենք իրենց անուններով Զանգեզուրի միջանցքի) Ալիեւին նվիրելու մասին հայտարարելուց հետո ՌԴ-ից Նիկոլը ստացավ մի շարք շատ խիստ նախազգուշացումներ: Նրան նաեւ հասկացրեցին, որ տնտեսական ոլորտում իրեն տված ամենաթողության լիմիտը սպառված է: Դա հատկապես երեւաց «Սպայկայի» հետ կապված իրադարձություններում: Ըստ լուրերի, «Սպայկայի» օգուտների զգալի մասը այս կամ այն կերպով հասնում էր Նիկոլին: Այդ լուրերը սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ  Նիկոլի իշխանազավթումից անմիջապես հետո` 2019 թվականի ապրիլի 4-ին «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորվեց քր. օր.-ի 205 հոդվածի 2-րդ մասով, առտանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար: Այն ժամանակ նրան մեղսագրվում էր 7 մլրդ դրամի պետությանը  հասցված վնաս: Սակայն որոշ ժամանակ անց Դավիթ Ղազարյանը գրավով ազատ արձակվեց, իսկ 2024 թվականի նոյեմբերի 11-ին նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվեց, նրա կողմից պետությանը ընդամենը 18 մլն դրամ վճարլուց հետո: Եվ ահա այն ժամանակ լուրերը, որ «Սպայկայի» շուրջ գնաց մեծ բազար եւ իշխանական ինչ-ինչ շրջանակներ ստացան իրենց ուզածը բորբոքվեցին նոր թափով:

Եվ ահա ՌԴ դատարանի վճռով «Սպայկայի» ավելի քան 120 մեքենաներ իրենց բեռներով պետականացվել են եւ փոխանցվել պետության հաշվեկշռին: Ավելին, ռուսական դատարանը մեծ տույժ-տուգանքներ է դրել «Սպայկայի» վրա: Բանն այն է, որ ըստ դատարանի «Սպայկան» խախտել է Ռուսաստանի հարկային օրենսդրությունը: Ընդ որում, դա արել է ոչ թե մեկ անգամ, այլ երկար ժամանակ: 

Այս քայլի ենթատեքստը հավանաբար այն է, որ եթե Նիկոլը որոշել է գնալ դեպի Եվրամիություն, իսկ նախկինում ստորագրած փաստաթղթերին հակառակ Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհը դնել ոչ թե ռուսների, այլ ամերիկացիների վերահսկողության տակ, ապա պետք է մոռանա, որ կարող է հեշը ու հանգիստ ճանապարհներով մեծ փողեր ստանալ Ռուսաստանում բիզնես անելուց, իսկ հայկական ապրանքները այդ դեպքում պետք է ուղարկել վաճառվելու Թուրքիայում, Եվրամիությունում կամ ԱՄՆ-ում: Դժվար է պատկերացնել, որ այդ  երկրներում ինչ-որ մեկին պետք կլինի հայկական լոլիկը կամ ծիրանը:

Ինչ վերաբերում է հարյուր-հազարավոր գյուղացիներ եւ «Սպայկայաի» աշխատակիցներին, ապա նրանք հավանաբար իրենց «մեծ շնորհակալությունը» կհայտնեն Նիկոլին մոտակա ընտրություններում իրենց անգործ ու անեկամոևտ թողնելու համար:

Ա. Հովհաննիսյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան