Խաղաղության թեման Ադրբեջանի համար երբեք իրական նպատակ չի եղել. Գառնիկ Դավթյան 

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գիտական աշխատության հեղինակ, ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ: 


— ԱՊՀ սպորտային 25-րդ խաղերը, որոնք անցկացվեցին Գյանջայում, աչքի ընկան նրանով, որ ադրբեջանցիների կողմից հնչում էին խոսքեր՝ հայերի ողնաշարն ու գլուխը կոտրելու մասին։ Այսքանից հետո՝ Ադրբեջանի հետ ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել:


— Նշեմ, որ մեր հասարակության մեծ մասը հասկանում է՝ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած «խաղաղության» օրակարգում հայը ներկայացված է զրկված եւ հանձնված կարգավիճակում։ Դա էլ այն պատճառով, որ Ադրբեջանից եւ ադրբեջանական որոշ շրջանակներից հնչող հայտարարությունները, որոնք ուղեկցվում են հայատյացությամբ եւ այլ բացասական դրսեւորումներով, վկայում են մեկ ճշմարտության մասին՝ Ադրբեջանը երբեք չի պատկերացրել խաղաղություն Հայաստանի հետ։ Եթե անգամ ձեւականորեն խոսվի բացառության մասին, ապա այդ «խաղաղությունը» չի տեղավորվում Ադրբեջանի տրամաբանության մեջ։ Նրանց պատկերացրած «խաղաղությունը» ենթադրում է հայերի ապապետականացում, հայությունից զրկում։
Դրա ամենավառ ապացույցն է Գյանջայում կատարվածը: Այն ցույց տվեց, որ բոլոր այն հայտարարությունները, որոնք արվել էին, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո, պարզապես սիմուլյացիա էին եւ կեղծիք։ Հատկապես, այն տեսանյութը, որտեղ պատերազմից հետո ներկայացվում էր «երկաթյա բռունցք» կոչվածը, իսկ զինվորների համազգեստների վրա պատկերված էր «44» թիվը, ինքնին խոսում է հռետորաբանության մասին։ Այո՛, հաղթանակ տոնելը յուրաքանչյուր կողմի իրավունքն է, եւ դրանում վատ բան չկա։ Բայց հասկանանք նաեւ, որ ուղիղ եթերում հնչող արտահայտությունները՝ հայերին «ոչխարի պես» բնորոշելով, հայատյացության հերթական դրսեւորումն են։
Համեմատության համար ասեմ, որ մեր հաղթանակների ժամանակ մենք երբեք չենք խոսել ադրբեջանցիների ողնաշարը կոտրելու կամ նմանատիպ բառապաշարով։ Պետական մակարդակով նման սպառնալիքներ չեն հնչել։ Մեր կողմից եղել է միայն հաղթանակի պարծանքը, հերոսների հիշատակը եւ նրանց գործած սխրանքների պատմությունը ներկայացնելը։ Նման ընդգծված սպառնալիք, մանավանդ պետական մակարդակով, ես՝ որպես մասնագետ, մինչեւ 2018 թվականը չեմ հիշում։
Եթե անդրադառնանք Ադրբեջանի ղեկավար Ալիեւի հնչեցրած հայտարարություններին, ապա այնտեղ նույնպես հստակ երեւում է, որ դիվանագիտական առումով ձեւակերպումները լուրջ խնդիրներ են առաջացնում։ Դրանք վկայում են այն մասին, որ խաղաղության թեման Ադրբեջանի համար երբեք իրական նպատակ չի եղել։ Այստեղ կրկնվում է այն նույն պատմությունը, որի մասին հաճախ խոսում է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում։ Դրանք ձեւակերպումներ են, որոնք կարող են տարբեր կերպ մեկնաբանվել եւ գործնականում վերածվել հայ ժողովրդի նկատմամբ նոր սպառնալիքների։
Ամփոփելով պետք է ասել, որ Ադրբեջանի պատկերացրած «խաղաղությունը» այլ բան չէ, քան հայերին ոչնչացնելու եւ հայությունից զրկելու քաղաքականություն։ Իսկ մնացած ամեն ինչը սոսկ արտաքին աշխարհի համար բեմադրված կեղծ ներկայացում է։


— ՄԱԿ-ում Փաշինյանի ուղերձն ինչպե՞ս կգնահատեք: Օրինակ` Ադրբեջանում ինչպիսի՞ արձագանք է գտել այն:


— Ընդհանրապես չեմ ցանկանում անուններ նշել։ Կարեւորն այն է, որ նրա խոսքերը մշտապես հակասում են իրար։ Փաշինյանը երբեք նույն դիրքորոշման մեջ չի մնում՝ եթե մի օր որոշ բան է ասում, ապա մեկ շաբաթ անց կարծիքը փոխում է, իսկ երբեմն նույնիսկ՝ օրը մեկ։


Արդյունքում, Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանին լուրջ քաղաքական գործիչ չեն համարում։ Իհարկե, «լուրջ» բառը պետք է դնել չակերտների մեջ։ Նրա քայլերը, որ կարելի էր պատկերացնել որպես ուժեղ կամ անկախ քաղաքական դիրքորոշում, այնտեղ ընկալվում են ընդհակառակը՝ որպես սեփականության կորուստ եւ թուլություն։
Ադրբեջանցիների համար նույնիսկ անսպասելի էր, որ կարող է լինել հայ ղեկավար, որը ոչ թե կփորձի առաջարկել փոխզիջումներ, այլ ուղղակի կհամաձայնի հենց ադրբեջանական պահանջներին։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում