Հերթական վարչապետի հրաժարականից հետո Մակրոնը ստիպված է ինքը հրաժարական տալ, բայց երեւի կմնա աթոռից կառչած
ՄիջազգայինՖրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուն հրաժարական է տվել։ Որոշումը կայացվել է իր կառավարության մի մասը ներկայացնելուց հետո սուր քննադատությունների ֆոնին։
Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվիե Ֆորը Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը անվանել է «աննախադեպ», իսկ Լեկորնուի ներկայացրած կառավարությունը՝ «թույլ» և «զարմանալիորեն նման» նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությանը։
Աջ ծայրահեղ «Ազգային միավորում» կուսակցության նախագահ Ժորդան Բարդելան կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին լուծարել Ազգային ժողովը։ Նա հայտարարել է, որ նորանշանակ վարչապետը «հավանաբար մանևրելու տեղ չունի»։ «Անհնար է վերականգնել կայունությունը առանց ընտրություններին վերադառնալու և Ազգային ժողովը լուծարելու»,- նրա խոսքերն է մեջբերել Le Monde-ը։
Պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լեկորնուն, որը համարվում էր Մակրոնի մտերիմ դաշնակիցը, նշանակվել է վարչապետ 2025 թվականի սեպտեմբերի 9-ին: Նա փոխարինել է Ֆրանսուա Բայրուին, որը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ին խորհրդարանի կողմից նրա կառավարությանը անվստահություն հայտնելուց հետո: Բայրուն վարչապետ է եղել ընդամենը ինը ամիս, իսկ Լեկորնուն՝ մեկ ամսից էլ պակաս դիմացավ:
Սա մեկ բան է նշանակում, որի մասին խոսեց «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն. «Լեկորնուն հենց նոր հրաժարական տվեց։ Հիմա Մակրոնի հերթն է»։

