Պուտին. Վաշինգտոնի կողմից Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռների փոխանցումը կհանգեցնի մեր հարաբերությունների կործանմանը
ՄիջազգայինՊուտինը, պատասխանելով Վաշինգտոնի կողմից Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռների փոխանցման մասին լուրերին ասել է. «Սա կհանգեցնի մեր հարաբերությունների կործանմանը։ Կամ առնվազն ի հայտ եկող դրական միտումների կործանմանը»։
Ռուսաստանն ավելի վաղ իր ուղերձը ձևակերպել է մոտավորապես հետևյալ կերպ`. «Տոմահավկ»-երը չեն փոխի իրավիճակը մարտադաշտում, բայց կփչացնեն հարաբերությունները Թրամփի հետ։ Պուտինի հայտարարությունը, ըստ էության, ռուսական այդ տեսանկյունը վերջնական տեսքի բերեց: Ավելին, հայտարարության խոսքում ընդգծված է այն հիմնական միտքը, որ որքան էլ Մոսկվայի համար ցանկալի է Թրամփի հետ դրական հարաբերությունների կառուցումը, բայց ոչ երբեք սեփական շահերից նահանջի միջոցով:
Թրամփի համար Ռուսաստանի հետ խզումը նշանակում է մանևրելու ունակության զգալի նվազում ինչպես գլոբալիստների, այնպես էլ Չինաստանի հետ հարաբերություններում։ Այսպիսով, քիչ հավանական է, որ նա ինքն իրեն ավելի թույլ դիրքի կհասցնի։ Ամեն դեպքում, երեկ Թրամփը դրական արձագանք տվեց ստրատեգիական զինատեսակների մասին Պուտինի հայտնի առաջարկին:

