ԱՄՆ-ում Քրեական սինդիկատները պարգևատրում են սահմանել դաշնային ներգաղթային գործակալների գլխի համար. Քաղաքացիական պատերազմի վտանգն աչքի առաջ աճում է
ՄիջազգայինՔրեական սինդիկատները, ավազակախմբերը և ահաբեկչական խմբավորումները մի քանի դաշնային ներգաղթային գործակալների գլխի համար պարգևատրում են սահմանել՝ առաջարկելով 10,000 դոլար նրանց սպանության և 2,000 դոլար նրանց բռնելու համար: Նման ցնցող հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Մենք ունենք կոնկրետ գործակալներ, որոնց գլխի համար պարգևատրում է նշանակված», - ասաց Նոեմը «Fox & Friends Weekend» հաղորդման ժամանակ։
Թեեւ գործակալների մեծ մասը ծածկում են դեմքերը դիմակներով՝ հայտնաբերումից խուսափելու համար: Այնուամենայնիվ, տարբեր ծայրահեղ ձախ կազմակերպություններ հրապարակայնորեն տեղեկատվություն են տարածում ներգաղթային գործակալների և նրանց ընտանիքների մասին: Ավելին, դեմոկրատները փորձում են իրավական գործողությունների միջոցով ստիպել Վաշինգտոնից ուղարկված բոլոր դաշնային գործակալներին հանել դիմակները: Իսկ սա նշանակում է, որ գործում է ամբողջական շղթա, ուղղված ոչ թե նույնիսկ միգրացիոն գործակալների, այլ` Թրամփի քաղաքական կուրսի դեմ:
Չիկագոյում արդեն դաշնային գործակալների վրա հարձակման փորձեր եղել են, եւ, դատելով Քրիստի Նոեմի հայտարարությունից, դա սկսել է ստանալ զանգվածային բնույթ: Ընդ որում, եթե նա «գլխագին», այդ թվում, ոչ միայն պետական գործակալների, այլ նաեւ նրանց ընտանիքների անդամների համար, ապա Նոեմի հայտարարությունը նաեւ ակնարկ է, որ այս երեւույթո մասշտաբներով դեռ շատ է աճելու: Հաշվի առնելով, որ քաղաքացիական պատերազմի գաղափարը ժողովրդականություն է վայելում ձախերի շրջանում, և կառավարության դեմ զենք վերցնելու պատրաստակամ մարդկանց թիվը աճում է: Եվ այն, որ հիմա էլ գործին խառնել են կազմակերպված հանցաշխարհը, իհարկե, պատահական չէ:
Թրամփի թիմը դեռևս չի կարողանում կանգնեցնել ահաբեկչության ալիքը: «Անտիֆան» ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, սակայն դա դատարանում ապացուցելը դժվար կլինի: Մնացած միակ տարբերակը խոշոր քաղաքներ զորքեր ուղարկելն է՝ դաշնային գործակալներին օգնելու համար: Սակայն սա միայն դեռ աշխատում է ձախակողմյան թեւի օգտին` նպաստելով իրավիճակի հետագա շիկացմանը, եւ Ամերիկան անկայունացնել միջոցով հասնել Թրամփի թուլացմանը: ՄԻայն թե սա ամենաբտանգավոր տարբերակն է. երբ միացբում է մասշտաբային բռնությ շղթան, ապա դրանից դուրս գալը դժվար կլինի, եթե ոչ անհնար:

