Ծովի մակարդակի բարձրացումը ողջ աշխարհում կարող է խորտակել ափամերձ քաղաքները
ՀասարակությունԵթե հանածո վառելիքի արտանետումներն արագ չկրճատվեն, ծովի մակարդակի բարձրացումը կարող է Գլոբալ հարավի ավելի քան 100 միլիոն շենք ենթարկել կանոնավոր ջրհեղեղների ռիսկի, վկայում է Մաքգիլի համալսարանի ղեկավարած եւ npj Urban Sustainability ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը։
Հեոտազոտությունում ուսումնասիրվել է ծովի մակարդակի 0.5-ից մինչեւ 20 մետր բարձրացման սցենարներ: Այն պարզել է, որ ընդամենը 0.5 մետր բարձրացման դեպքում՝ մակարդակ, որը կանխատեսվում է նույնիսկ ամենահավակնոտ արտանետումների կրճատման դեպքում, մոտ երեք միլիոն շենք կարող է ջրի տակ հայտնվել: Հինգ կամ ավելի մետր բարձրացման դեպքում, ինչը հնարավոր է մի քանի հարյուր տարի անց, եթե արտանետումները շարունակվեն չնվազել, տուժած շենքերի թիվը կտրուկ կաճի. ավելի քան 100 միլիոն շենք կհայտնվի վտանգի տակ:
Գիտնականները նշել են, որ այս տվյալները կարեւոր տեղեկատվություն են տրամադրում քաղաքաշինարարների, քաղաքականություն մշակողների եւ տեղական համայնքների համար, որոնք աշխատում են ծովի մակարդակի անխուսափելի բարձրացմանը նախապատրաստվելու ուղղությամբ։
Հատոզոտության ինտերակտիվ քարտեզը, որը հասանելի է Google Earth Engine-ի միջոցով, թույլ է տալիս որոշում կայացնողներին պատկերացնել առավել մեծ ռիսկի ենթարկված տարածաշրջանները: Այս տվյալները կարող են օգնել մշակել կլիմայական հարմարվողականության ռազմավարություններ, ինչպիսիք են պաշտպանիչ կառույցների կառուցումը, քաղաքային պլանավորման ճշգրտումը կամ, որոշ դեպքերում, վերաբնակեցման կառավարումը:

