Լվովը գիշերային հարվածներից հետո գրեթե ամբողջովին պատված է ծխով. Խոցվել են Լադիժինի եւ Բուրշտինի խոշոր ՋԷԿ-ը (տեսանյութ)
ՄիջազգայինԸստ ուկրաինական աղբյուրների տարածած տեսանյութերի` Լվովը, որն այս գիշերային հարվածների հիմնական թիրախներից էր, գրեթե ամբողջովին պատված է ծխով: Բնակիչներին կոչ է արվում մնալ տանը և փակել պատուհանները։ Նախնական տվյալներով, բացի ռազմական օբյեկտներից, պահեստներ, ինչպես նաև` գազապահեստարաններից, ծանր հարվածներ են հասցվել նաեւ Լադիժինի ՋԷԿ-ին։
Հարևան Իվանո-Ֆրանկովսկի մարզը նույնպես լուրջ վնասներ է կրել: Նորից խոցվել է Ուկրաինայի ամենամեծ` Բուրշտինի ՋԷԿ-ը, ինչպես նաև գազի ենթակառուցվածքների օբյեկտները։
Մոնիտորինգային ալիքների տվյալներով՝ օգտագործվել է մոտ առնվազն 700 «Գերան» անօդաչու, մինչև 50 «Х-101» և «Կալիբր» հրթիռներ, ինչպես նաև երկու «Կինժալ» հրթիռ։

