«Աշխատում եք Արգիշտիի համար». Ովքեր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում
ՆերքաղաքականԷջմիածնում նախընտրական կրքերը շարունակում են եռալ, բայց ոչ թե իշխանության, այլ ընդդիմադիր թեւի ներսում։ Բանն այն է, որ վերջիններս հասկացել են, որ քաղաքում նախկին-ներկա հեղինակություն ունեցող անձիք ոչ բացահայտ , բայց իրենց շրջապատին զգուշացրել են .«աշխատում ենք Արգիշտիի համար»։ Ըստ նույն լուրերի դա ոչ թե Արգիշտիի , այսպես ասած, շհնորքն է, այլ նրա արցախյան առաջին պատերազմում նահատակված հոր։ Ասում են նա մի այլ կարգի համեստ, սիրված մարդ էր, ընդ որում, նույն աղբյուրի փոխանցմամբ որդին եւս հորից չէր տարբերվում նիստուկացով, մինչեւ 2018-ը։ ՔՊ-ն նրան 360 աստիճանով փոխել է, ասում են նրան ճանաչողները։
Ընդդիմադիր թեւը իր հերթին փորձում է ռասկրուտկա անել իրենց թեկնածուներին, բայց ինչպես տեղի մեր աղբյուրն է ասում.«անհույս կույսի վիճակում են դեռ»։

