Չեխիայի ընտրություններում ձայների 100%-ի հաշվարկով հաղթել է «ռուսամետ» ANO կուսակցությունը
ՄիջազգայինՉեխիայի ընտրություններում գրեթե 100%-ի հաշվարկից հետո հաղթում է «ռուսամետ» ANO կուսակցությունը։
Քվեաթերթիկների գրեթե 100%-ի հաշվարկից հետո նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի կուսակցությունը ստացել է ձայների 34.66%-ը, մինչդեռ վարչապետ Պետր Ֆիալայի իշխող «Սպոլու» դաշինքը՝ 23.27%-ը։
Խորհրդարան են անցել նաև STAN-ը (մոտ 11%), «Ծովահենների կուսակցությունը» (8.7%) և Տոմիո Օկամուրայի ծայրահեղ աջ SPD-ն (մի փոքր պակաս քան 8%)։ Մասնակցությունը կազմել է 68%։
Ավելի վաղ ապագա վարչապետ Բաբիշը խոստացել էր կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և հայտարարել միակուսակցական կառավարություն ձևավորելու իր ցանկության մասին։

