«Ռուսաստանի զինված ուժերը փորձում են շրջապատել Պոկրովսկը». Ուկրաինական զինվորական
Միջազգային«Ռուսաստանի զինված ուժերը փորձում են շրջապատել Պոկրովսկը», - հայտնել է ուկրինական 7-րդ օդադեսանտային գրոհային կորպուսի ներկայացուցիչը։
Հաղորդվում է, որ քաղաքից արևմուտք գտնվող ռուսական զորքերը լրացուցիչ հնարավորություններ են ձեռք բերել լոգիստիկ երթուղիներից մեկը փակելու համար։
Ավելին, Ռուսաստանի զինված ուժերը մեծացնում են ճնշումը՝ Միրնոգրադին հյուսիսից և արևելքից մոտենալու և հարձակվելու համար։
Մինչդեռ, ըստ Զելենսկու, Ուկրաինայի զինված ուժերը առաջ են շարժվում։

