Չեխիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը «ռուսամետ» կուսակցությունն է
ՄիջազգայինՉեխիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը «ռուսամետ» կուսակցությունն է, որը խոստանում է խոչընդոտել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
Մինչ այժմ հաշվարկվել է ձայների 76%-ը։ ANO կուսակցությունն ունի 36.9%, մինչդեռ ներկայիս վարչապետի իշխող դաշինքը՝ ընդամենը 21.6%։
ANO-ն նախկին վարչապետ, եվրոսկեպտիկ Անդրեյ Բաբիշի կուսակցությունն է, որը խոստացել էր կրճատել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և հրաժարվել ՆԱՏՕ-ի հետ կնքված պաշտպանական պարտավորություններից։ Նա բազմիցս քննադատել և կոռումպացված է անվանել Պրահայից Ուկրաինա զինամթերք մատակարարելու սխեման։ Հենց Բաբիշին էլ, ամենայն հավանականությամբ, կդառնա երկրի հաջորդ վարչապետը։
Վերլուծաբանները նշում են, որ կառավարություն կազմելու համար Բաբիշը, հնարավոր է, ստիպված լինի դաշնակիցներ փնտրել «եվրասկեպտիկ» կուսակցությունների շրջանում։ Հավանական դաշնակից է աջակողմյան SPD-ն՝ 8.2%-ով: Աաջակողմյան AUTO կուսակցությունը՝ ձայների 10%-ով, նույնպես շատ հավանական է, որ դաշնակից դառնա կաբինետի ձևավորման գործում։
Միևնույն ժամանակ, «ԵՄ-ի կողմնակից» կուսակցությունները՝ Vmeste-ն (Միասին) և STAN-ը, համապատասխանաբար հավաքում են 21% և 10.6%: Նրանք արդեն անկասկած անցնում են ընդդիմություն։
Բաբիշի` վարչապետ դառնալու դեպքում ամենահավանական տարբերակ է համարվում, որ բոլոր մատակարարումները (Չեխիան Կիևի համար շատ կարևոր զենքի մատակարար է) կսառեցվեն։

