Կախա Կալաձեն հաղթում է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում՝ ավելի քան 77% ձայներով. էքզիթ-փոլեր
ՄիջազգայինԻմեդի հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Թբիլիսիի գործող քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն մունիցիպալ ընտրություններում ստացել է ձայների 77.4%-ը։
Ֆուտբոլային անցյալից և ոճից բացի, Կալաձեն հայտնի է նաև Ուկրաինայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ։ Մի քանի օր առաջ նա հայտարարել էր, որ «Զելենսկու մասնակցությամբ Ուկրաինայում այժմ տեղի ունեցողից ավելի մեծ դժբախտությունը այլևս գոյություն չունի»։ Վրացի քաղաքական գործիչը խորհուրդ էր տվել Ուկրաինայի նախագահին «կենտրոնանալ սեփական երկրի վրա և չդասախոսել Վրաստանին»։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես կոշտ արտահայտություններ էր արել Զելենսկու հասցեին՝ նրան անվանելով «խամաճիկ» և խորհուրդ տալով «լվանալ բերանը» նախքան վրացական իշխանություններին մեղադրելը։
Այսօր Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում մեծ առավելությամբ հաղթում է «Վրացական երազանքը»: Դեռ ձայների հաշվարկը չսկսված, արեւմտամետները դուս են եկել փողոց:

