Պոկրովսկում իրավիճակը աղետալի է, եւ պարտությունը կարող է կատաստրոֆիկ նշանակություն ուենալ ողջ պատերազմի համար. Ուկրաինական աղբյուր

Միջազգային

«Ուկրաինացի ռազմական փորձագետները սկսում են հասկանալ, որ կառավարությունը նրանց հետ վարվում է ինչպես հիմարների»,- գրում է ուկրաինական աղբյուրը` մեջբերելով «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգող Մաշովեցի խոսքը։ Առ այն, որ` «Չեմ կարողանում հավատալ, որ նրանք ստում են ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։ Նովոյե Շախովոն չի ազատագրվել։ Դոբրոպոլեի հատվածում թշնամու շրջապատումներ չկան (դա հայտարարել է գլխավոր հրամանատար Սիրսկին)։ Ավելին, իրավիճակը շարունակում է վատթարանալ Ուկրաինայի զինված ուժերի համար»։

Ապա աղբյուրն ավելացնում է. «Մինչ օպերատիվ և գլխավոր շտաբները փորձում են կտրել Պոկրովսկի ելուստը՝ ավելի շատ ռեզերվներ ուղարկելով` այլ ուղղություներից հանելով, Պոկրովսկում իրավիճակը վատթարանում է։ Ռուսները հակագրոհներ են սկսել Պոկրովսկի արևմտյան մասում և արդեն վերահսկում են քաղաքի գրեթե 10%-ը այդ կողմից։ Եթե ​​Բանկովայան բաց թողնի պահը և չկարողանա կանգնեցնել Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացումը այս թևում, «Պոկրովսկի խառնարանը» կվերածվի Պոկրովսկի կաթսայի։ Իսկ ռուսները մեծացնում են ճնշումը Պոկրովսկի ճակատի տարբեր հատվածների վրա՝ ուկրաինական պաշտպանությունը ձգելու և այն փլուզելու համար։ Ճակատի այս հատվածում իրավիճակը աղետալի է Ուկրաինայի զինված ուժերի համար, այս հատվածում պարտությունը կարող է կատաստրոֆիկ նշանակություն ուենալ ողջ պատերազմի համար»:

Ուկրաինական աղբյուրը նույնիսկ բավականին մողմ է իրավիճակը նկարագրում: Փաստացի այս պատկերն է: Բուն Պոկրովսկում, մասնավորապես արեւմտյան հատվածում ռուսական ուժերը հյուսիս-արեւելյան արդյունաբերական գոտին (Քարտեզ 1)` այն երկու ուղղությամբ շրջանցելով: Ընդ որում, այստեղ հիմնական խնդիրն անգամ այդ գոտին չէ, այլ, որ այն շրջանցելով, ռուսները դուրս են գալիս Գրիշինո բնակավայրի մատույցներ: Հենց Գրիշինոն է, որ ներկա պահին դարձել է ողջ Պոկրովսկ-Միրնոգրադի անգլոմերացիայի հանգուցալուծումը: Այստեղով է անցնում մատակարարումների վերջին ուղին, որը եթե ֆիզիկապես կտրվի, անգլոմերացիան պահելու որեւէ շանս չի մնա:

Հաշվի առնելով նաեւ, որ հյուսիսից` արդեն շրջապատված Ռոդինսկոեի հատվածից ընթաում է ռուսների հանդիպակած հարձակումը, որը սպառնում է ֆիզիկապես շրջապատել ողջ անգլոմերացիան (Քարտեզ 2):

Ելքը հյուսիսում` այսպես ասած` Դոբրոպոլեի ելուստի հատվածում հրվածն էր: Ուկրաինական կողմը, կենտրոնացնելով մեծ ուժեր (այլ ճակատների հաշվին), վերջին շաբաթներին փորձեց կտրել ելուստի հիմքերը: Դա ավարտվեց ուկրաինական կողմի համար հսկայական կորուստներով: Ներկա պահին ռուսական կողմը, ստանձնելով ռազմավարական նախաձեռնությունը, անցել է հակահարձակման, եւ արդեն ուկրաինական գրոհյին ուժերը կարող են հիմնական ճեղքման հատվածներում հայտնվել շրջապատատման մեջ: Սպասելի է, որ Սիրիսկին նոր ուժեր կնետի այս «մսաղացի» մեջ, բայց այս պահին քիչ հավանական է, որ այն կտա արդյունք (Քարտեզ 3):

Այսպիսով, Պոկրովսկում ուկրաինական բանակն աչքի առաջ կորցնում է ոչ միայն ռազմավարական ռեզերվների մնացորդները, այլ նաեւ լուրջ խնդիր է առաջացրել գործնականում մյուս բոլոր ուղղությունենրում: Այն է` Պակրովսկում պարտությունն իրոք կարող է դառնալ ճակատագրական` լուծելով ողջ պատերազմ ելքը: Ու այն, որ դա նկատում են նաեւ ուկրաինական փորձագետները, կարելի է հասկանալ. սա այն իրողությունն է,որը չտեսնել պարզապես հնարավոր չէ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում