«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը կա՛մ մի բան գաղտնի է պահել, կա՛մ էլ անարդար մեղադրանքներ է առաջադրել որոշ մարդկանց նկատմամբ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գործունեության վերաբերյալ տարիներ շարունակ հարցեր են հնչեցվել՝ սկսած դեռեւս 2008 թվականի մարտի արյունալի իրադարձություններից, երբ նա էլի հանձնաժողով էր ղեկավարում։
Հիշեցնենք, որ հենց նա էր ղեկավարում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը, որի օբյեկտիվությունը այն ժամանակ էլ հաճախ կասկածի տակ էր դրվում։ Մասնավորապես, մամուլում շրջանառվում էր գործարարների ցուցակ, որոնց թիկնազորները, ըստ լուրերի, իրավապահներից ստացել էին զենք ու համազգեստ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Սակայն, բոլորի անունները գրանցելուց հետո, այդ ցանկից հանվեց Անդրանիկ Քոչարյանի մտերիմ Ռուբեն Հայրապետյանի անունը։
Թերեւս հենց այդ անցյալն է նաեւ պատճառը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամկետանց դարձած զեկույցը ՔՊ-ն հրաժարվում է ԱԺ լիագումար նիստում քննարկման դնել։
Տպավորություն է ստեղծվում, որ Անդրանիկ Քոչարյանը կա՛մ մի բան գաղտնի է պահել, կա՛մ էլ անարդար մեղադրանքներ է առաջադրել որոշ մարդկանց նկատմամբ։ Կարճ ասած՝ օբյեկտիվ չէ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

