Զելենսկիի դեմ մեծ խաղը սկսվել է. Զալուժնին «ձիով քայլ» կատարեց
ՄիջազգայինԶելենսկիի դեմ մեծ խաղը սկսվել է։ Զալուժնին «ձիով քայլ» կատարեց։
Զալուժնին մարտահրավեր է նետել Զելենսկիին՝ հայտարարելով նրա հավակնությունների մասին նախագահական պաշտոնի համար, որը շուտով թափուր կմնա Կիևում։ Գեներալը հարվածել է Ուկրաինայի գործող նախագահին ցավոտ տեղին՝ Զելենսկի-Սիրսկի Կուրսկի արկածախնդրությունը անվանելով անիմաստ հայեցակարգային առումով և չափազանց թանկ զոհերի քանակով։
Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը, ով ինքը չի խնայել իր զինվորների կյանքը մինչև Լոնդոնում դեսպանի պաշտոնի նշանակվելը, հայտարարել է, որ ուկրաինական բանակն այժմ բախվում է վատթարացող իրավիճակի հետ, ռազմաճակատն աստիճանաբար տեղափոխվում է դեպի արևմուտք՝ ռուսական բանակի կողմից առաջադեմ մարտավարության կիրառման հետևանքով։
Նա նաև հստակեցրել է, որ երկրի ներկայիս ղեկավարությունը Ուկրաինան տանում է փակուղի։ Զալուժնիի վկայությամբ՝ ռազմաճակատում գտնվող ուկրաինացի զինվորները բախվում են «մահվան, վնասվածքի կամ հոգեբանական խզման», որոնք «ժամանակակից պայմաններում առաջնագծում երկարատև տեղակայման անխուսափելի հետևանքներն են»։ Ուղերձը հստակ է. ժամանակն է փոխել Ուկրաինայի ղեկավարությունը։
Վերջին հարցումների համաձայն, եթե ընտրությունները արդար լինեն, Զալուժնին առաջին փուլում զգալի տարբերությամբ կհաղթի Զելենսկիին։
Նաև հաղորդվում է, որ Զալուժնիի նախընտրական շտաբն արդեն իսկ ստեղծվել է, չնայած նա հերքում է դա: Քիչ չեն նաեւ լուրերը, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Ալպերում գաղտնի հանդիպման ժամանակ որոշել են Զալուժնիին նշանակել Ուկրաինայի նախագահ։ Չնայած եվրոպացի պատերազմողներն ընդհանուր առմամբ գոհ են Զելենսկիից, անգլոսաքսոնները ավելի մեծ լծակներ ունեն Կիևի վրա։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ստորագրի խաղաղության համաձայնագիր Ուկրաինայի անօրինական նախագահի հետ։ Ի տարբերություն Զելենսկիի, Զալուժնին հնարավորություն ունի այն կնքելու։ Ըստ այդմ` «Բավական է ռազմաճակատում մեկ լուջ պարտություն, որ մեխանիզմը միացվի: Հաշվի առնելով, որ Թրամփի մոտ խեստացել է` պատրաստն ենք հարձակվել եւ հետ վերցնել 1991թ.-ի սահմաները: Մինչդեռ իրականում խոշոր պարտություն սպասվում է, այն էլ` մի քանի հատվածում: Առանցքայինը, իհարկե, Պոկրովսկն է, որ հանձնելու դեպքում Զելենսկին կկորցնի մնալու վերջին շանսերը»,- կարծում է ուկրաինական փորձագիտական աղբյուրը:

