Բուլղարիային միաժամանակ հարվածել են հզոր հեղեղներն ու առատ ձյունը (Տեսանյութ, ֆոտո)
ՀասարակությունԲուլղարիայում տեղի ունեցած հզոր ցիկլոնը հեղեղել է Սև ծովի հանգստավայրերը։ Որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասնում է շինությունների երկրորդ հարկի մակարդակին: Աննախադեպ մասշտաբների ջրհեղեղները հարվածել են Սև ծովի հայտնի հանգստավայրերի գոտուն։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ։
Որոշ քաղաքների իշխանությունները ստիպված են եղել արտակարգ դրություն հայտարարել։
Բացի երկրի արեւելյան տատվածում հեղեղներից, Բուլղարիայի արեւմտյան շրջաններում առատ ձյուն է, որն անոմալիա է տարվա այս ժամանակի համար: Արգելափակվել է Հեմուսի լեռնանցքը, մի քանի գյուղերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ, իսկ ճանապարհները փակվեցին։

