Աստված թող բացի մեր ժողովրդի աչքերը. Տեր Վրթանես Բաղալյան

Հասարակություն

Տեր Վրթանես Բաղալյանի հրապարակումը․

«Քրիստոսի սուրբ խոսքն այսօր կրկին ղողանջում է մեր խղճի խորքում. «Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մտթ. 5:10)։

Այս երանելի խոսքը ոչ թե միայն հին ժամանակների նահատակներին է վերաբերում, այլ նաև մեր օրերում արդարության ճանապարհին քայլող և անարդար դատով չարչարվող հոգևոր հայրերին։

Այս երկրի երկրի աշխարհիկ իշխանիկները, որոնց ձեռքով, քաղաքական պատվերով, երկու տարի անօրինաբար զրկվեց ազատությունից Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, դատաստանի օրը պատասխան են տալու Աստուծո առաջ, որի օծյալ սպասավորին այսօր ապօրինաբար դատապարտեցին։

Արդարությունը չի վաճառվում, չի պատվիրակվում, չի ճնշվում դատարանի կեղծ կնիքով։ Մարդը, որ իր կյանքը զոհաբերել է Ազգին ու Աստծու սուրբ խորանին, չի կարող ձեր իշխանական աթոռների խաղալիքը դառնալ։ Դուք կարող եք բանտել մարմինը, բայց ոչ ազատ հոգին։ Կարող եք շղթայել ձեռքերը, բայց ոչ ճշմարտության խոսքը։

Մի՛ շփոթեք ձեզ տրված ժամանակավոր իշխանությունը Աստծուց բխող արդարության հետ։ Ձեր ձեռքում աստվածային դատաստանի կշեռք չկա․ այն պատկանում է Բարեգութ Դատավոր Հիսուս Քրիստոսին, Ով «փոխում է թագավորներին և նրանց գահերից զրկում»։ Եթե չեք վախենում մարդկային օրենքից, գոնե երկնչեցե՛ք երկնային դատաստանից, որով դատվելու եք ըստ այն չափի, որ գործեցիք արդար հոգևոր հովվի դեմ։

Տեր Միքայել արքեպիսկոպոսը իր համբերությամբ խոսում է ավելի բարձր, քան` ձեր սեղմած զրպարտությունների մամուլները։ Նրա լռությունը ձեր աղմուկից զորավոր է, որովհետև լռությունն արդարացնում է նրան Երկնավորի առաջ, իսկ ձեր աղաղակը կձայնագրվի դատաստանի գրքում որպես հալածանք արդարության դեմ։

Ուստի՝ եթե դեռ կա խիղճ ձեր սրտերում, եթե դեռ չեք քարացել ամբարտավանությամբ, ապաշխարե՛ք և ուղղե՛ք ձեր քայլերը։ Եվ հիշե'ք, որքան էլ դատապարտեք արդարին երկրի վրա, երկնքում արդեն նրան պսակ են հյուսում, իսկ ձեզ՝ դատավճիռ։

Երանի՜ քեզ, ո՛վ Արքեպիսկոպոս Միքայել, որովհետև հանուն արդարության կրեցիր հալածանք։

Վա՛յ նրանց, որոնք արդարին հայտարարեցին հանցագործ, քանզի իրենց դատավճիռը կգրվի երկնային գրքերում։

Աստված թող բացի մեր ժողովրդի աչքերը, որպեսզի չլռենք անարդարության առաջ։ Որովհետև ով լուռ է ճշմարտության բարձրաձայնելու ժամանակ, նա մեղսակից է ստին։

Արդարությունը Տիրոջն է, և նա է վերջնական Դատավորը։ Ամեն»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում