Մոսկվայի պատասխանն Ալիեւին. Ադրբեջանական աղբյուրն ակնարկեց միլիարդատեր Սուլեյմանովին կալանավորելու իրական պատճառի մասին
ՄիջազգայինԱնցած գիշեր Մոսկվայում ձերբակալված միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը կալանավորվել է: Նա մեղադրվում է մոտ 20 տարի առաջ կատարված սպանության մեջ։
Սուլեյմանովի ձերբակալությունը մեծ աղմուկ բարձրացրեց ռուսական տեղեկատվածան դաշտում: Դա հասկանալի է. Սուլեյմանովը Ռուսաստանի ամենաազդեցիկ օլիգարխներից մեկը, արի ազդեցությունը տարածվում էայնպիսի առանցքային ոլորտներում ինչպիսին է ավիացիան. տեղեկատվական տեխնոլոգիաները եւ այլն։ Բացի այդ, Սուլեյմանովը Խադարկովսկու երբեմնի բիզնես գործընկերոջ` Պլատոն Լեբեդևի փեսան է, ով «ՅՈՒԿՈՍ»-ի նախկին համասեփականատեր է: Սուլեյմանովը նաեւ քանիցս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, հանդիսացել է դաղստանյան կազմակերպված հանցավոր խմբի անդամ: Ընդ որում, այդ խմբավորման ղեկավար Աբակար Դարբիշևին ձերբակալեցին Սուլեյմանովի հետ գրաթե միաժամանակ, ապա հայտնի դարձավ, որ նա մահացավ ինֆարկտից ձերբակալությունից կարճ ժամանակ անց, բայց, շատ «տարօրինակ» է, հասցրեց ցուցմունք տալ Սուլեյմանովի դեմ:
Մի խոսքով, բուն Սուլեյմանովն ու նրա հետ կապված գործի մանրամասները, իհարկե, շատ հետաքրքիր են, որ հայտնվեին հանրային հատում ուշադրության կենտրոնում: Միայն թե մեկ շատ էական հարց պպտվում է օդում` այդպես էլ պատասխան չստանալով:
Այն է` Սուլեյմանովը մեղադրվում է 2004թ.-ին Ռուսաստանի Ֆինանսական վերականգնման դաշնային ծառայության նախկին ղեկավար Գեորգիա Տալիայի սպանության մեջ: Բայց ինչո՞ւ հանկարծ ավեկի քան 20 տարվա վաղեմության գործը ոչ միայն հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում, այդ դրանով սկսեց զբաղվել ՌԴ ԱԴԾ-ն, այն էլ` նման աղմկահարույց տարբերակով:
Հարցի պատասխանը, թերեւս, տալիս է ադրբեջանական կայքերից մեկը` Media.az-ը` Սուլեյմանովի ձերբակալության լուրը ներկայացնելով այսպես. «Ադրբեջանցի գործարար և միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը ձերբակալվել է Մոսկվայում՝ սպանության կասկածանքով»։ Պաշտոնապես, Սուլեյմանովը ծնվել է Դաղստանում: Բայց ահա, միացան ադրբեջանական այլ աղբյուրներ եւս` խոսելով ոչ միայն Սուլեյմանովի ադրբեջանական ծագումնաբանությունից, այլ նաեւ` ադրբեջանական գործող իշխանությունների հետ ամենասերտ կապերից: Այդ թվում` կոնկրետ ֆինանսատնտեսական հարցրով, ու խոսքը շատ մեծ փողերի մասին է: Գումարած Խադարկովսկու հետ հայտնի կապերը, որոնք եւս, ի դեպ, հասնում են նաեւ Հեյդարովիչին: Եվ պատկերը դառնում է միանգամայն քաղաքական տեսքի: Իսկ եթե հիմքում քաղաքականությունն է, ապա կարելի է նաեւ 20 տարվա վաղեմության գործով ստվերային միլիարդատերին կալանավորել:
Հա, նախօրեին Ալիեւը հպարտ-հպարտ նկարվում էր Զելենսկու եւ Սանդուի հետ: Այսինքն, Մոսկվայի պատասխանը չուշացավ:

