Տեսնես հիմա՞ ինչու Նիկոլն ու Ալիեվը որոշեցին հանդիպել

Վերլուծություն

Այս օ­րե­րին կա­րե­լի է նկա­տել նաեւ, որ Թ­րամ­փը փոր­ձում է ա­րա­գաց­ված լու­ծում­ներ գտնել նաեւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հետ կապ­ված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=324344&l=am): Դա կա­րե­լի է հաս­կա­նալ. ե­թե Վա­շինգ­տո­նի հա­մար հիմ­նա­կան ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­ներ են մնում ներ­քին խնդիր­ներն ու չի­նա­կան ուղ­ղութ­յու­նը, դա հու­շում է, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւելքն այն հիմ­նա­կան բա­լաստ­նե­րից մեկն է, ո­րից պետք է հնա­րա­վո­րինս շուտ ա­զատ­վել: Ի­հար­կե, այդ տրա­մա­բա­նութ­յան մեջ պետք է տես­նել Գա­զա­յի խնդրի կար­գա­վոր­ման այն ծրա­գի­րը, ո­րը Թ­րամ­փը ներ­կա­յաց­րեց օ­րերս, եւ ո­րի հետ շտա­պե­ց հա­մա­ձայն­ել տա­րա­ծաշր­ջա­նի ա­ռանց­քա­յին երկր­նե­րի հիմ­նա­կան մա­սը: Բայց ՀԱՄԱՍ-ը մեր­ժում է այդ ծրա­գի­րը, ո­րը նա­խա­տե­սում  է այս խմբա­վոր­ման զի­նա­թա­փում, եւ հար­ցը, թե Թ­րամ­փի ա­ռա­ջար­կը կստա­նա՞ ըն­թացք, այդ թվում՝ կու­նե­նա՞ ռազ­մա­կան պար­տադ­րան­քի տեսք, դեռ մնում է օ­դից կախ­ված:

­Բայց, ա­մեն դեպ­քում, ԱՄՆ-ն նաեւ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւե­լքում ու­նե­ցած ռազ­մա­կան կոն­տին­գեն­տը հնա­րա­վո­րինս շուտ կրճա­տե­լու մա­սին, ին­չը, թե­րեւս, այն տրա­մա­բա­նութ­յան մեջ է, ո­րը ներ­կա­յաց­վեց ա­մե­րիկ­յան գե­նե­րա­լի­տե­տի` օ­րերս տե­ղի ու­նե­ցած հա­վա­քի ժա­մա­նակ:

Այս­տեղ, սա­կայն, ի­հար­կե, նաեւ Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող ա­ռան­ցքա­յին հարց կա: Ե­թե Թրամփն ի­րոք սկսի ա­մե­րիկ­յան ու­ժե­րը կամ դրանց ո­րո­շա­կի մա­սը տա­րա­ծաշր­ջա­նից դուրս բե­րել, այդ դեպ­քում ինչ­պե՞ս է ա­պա­հո­վե­լու «Թ­րամ­փի ու­ղի» կոչ­ված մի­ջանց­քի անվ­տան­գութ­յու­նը, ե­թե, ի­հար­կե, այդ մի­ջանցքն, ի վեր­ջո, կա­ռու­ցի: Հա­շվի առ­նե­լով, որ տա­րա­ծաշր­ջա­նում ներ­կա ու­ժա­յին բա­լանսն ար­դեն իսկ այդ հար­ցը պա­հում է օ­րա­կար­գում: Ըստ այդմ, արդ­յոք դրա հետ չի կապ­ված «Թ­րամ­փի ու­ղու» հետ կապ­ված աշ­խա­տանք­նե­րի բա­ցա­կա­յութ­յու­նը, ո­րի մա­սին օ­րերս տրտնջում էր Նի­կոլ Փա­շին­յա­նը: Կամ, երբ ա­մե­րիկ­ա­ցի­նե­րը մեծ շոո­ւով այդ թուղ­թը ստո­րագ­րե­ցին, ու հի­մա զար­գա­ցում­ներ չկան, եւ չգի­տես էլ, թե երբ կլի­նեն, դա եւս մեկ ազ­դակ չէ՞, որ Նի­կո­լի այդ­քան քա­րո­զած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» նա­խաս­տո­րագ­րու­մը, Ա­լիե­ւի հետ մինչ այդ ու­նե­ցած այլ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի օ­րի­նա­կով կտե­ղա­փոխ­վի «բա­րի ցան­կութ­յուն­նե­րի» թղթա­պա­նակ՝ նո­րից նույն ա­նո­րոշ վի­ճա­կի բե­րե­լով հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­ման, ո­րը կար Վա­շինգ­տո­նից ա­ռաջ:

­Մի­գու­ցե հենց սա՞ էր Կո­պեն­հա­գե­նում՝ Եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կան հա­մայն­քի 7-րդ գա­գաթ­ա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում ե­րեկ կա­յա­ցած Նի­կո­լի եւ Ա­լիե­ւի մի փոքր անս­պա­սե­լի հանդիպ­ման ի­մաս­տը: Խո­շոր հաշ­վով, ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չից են խո­սել Նի­կոլն ու Ա­լիե­ւը, ինչ­պես դրա­նից ոչ շատ ա­ռաջ՝ Միր­զո­յան Ա­րոն եւ Բայ­րա­մո­վը: Ա­լիե­ւի պայ­մա­նը հստակ է՝ նախ փո­խեք Սահ­մա­նադ­րութ­յու­նը, ա­պա պայ­մա­նա­գի­րը կստո­րագ­րենք: Ու այն­քան է դրա մա­սին խո­սել, որ հետ քաշ­վե­լը կդառ­նա հե­ղի­նա­կութ­յան հար­ված: Նի­կոլն էլ իր հեր­թին է մի հա­զար ան­գամ պա­տաս­խա­նել՝ չեմ կա­րող, ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո՝ մի­գու­ցե: Մ­նա­ցած ա­մեն ին­չը, ե­թե ար­դեն նա­խաս­տո­րագ­րել են, պետք է հաս­տատ­ված, հա­մա­ձայ­նեց­ված լի­նի. խո­սե­լու բան պար­զա­պես չկա:

Ե­թե միայն հաշ­վի չառ­նենք նոր ի­րո­ղութ­յուն­նե­րը: Այ­սինքն, մի կող­մից, եր­կու­սով ըն­դա­մե­նը ա­մի­սու­կես ա­ռաջ Թ­րամ­փին էին հա­վա­տար­մութ­յան եր­դում տա­լիս, թեեւ ԱՄՆ ա­ռաջ­նորդն ար­դեն այդ­քան էլ «լավ չի հի­շում» թե ում հետ է հան­դի­պել եւ ին­չի հա­մար: Մ­յուս կող­մից, նույն Թ­րամ­փը փաս­տա­ցի «պա­տե­րազմ» է հայ­տա­րա­րում լի­բե­րա­լա­կան «ար­ժե­հա­մա­կար­գին», ո­րը միան­շա­նակ ցույց է տա­լիս՝ ա­րեւմտ­յան աշ­խար­հում կա ար­դեն ի­րար հետ «պա­տե­րազ­մող» եր­կու բե­ւեռ, ո­րոնք ուր որ է, կսկսեն մնա­ցած աշ­խար­հի հետ խո­սել «կամ-կամ» սկզբուն­քով: Կոնկ­րետ դեպ­քում ո՞ւմ հետ է Ա­լիե­ւը, եւ որ էլ ա­վե­լի սուր է դրվե­լու՝ Նի­կո­լը: Այն է, այդ «կամ-կամ»-ի պա­րա­գա­յում է՞լ են շա­րու­նա­կե­լու «Թ­րամ­փի ու­ղուց» խո­սել, թե՞ պետք է շրջվեն մյուս «կամ»-ի՝ գլո­բա­լիստ­նե­րի կող­մը, ա­վե­լի ճիշտ՝ ի­րենց գոր­ծե­րը նրանց հետ բռնեն, այն է, կրկնենք, Թ­րամ­փի հետ ստո­րագ­րած թղթե­րը տե­ղա­փո­խեն «բա­րի ցան­կութ­յուն­նե­րի» թղթա­պա­նակ:

Իսկ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, ի­հար­կե, Կո­պեն­հա­գե­նում Նի­կոլն ու Ա­լիե­ւը, բա­ցի փո­խա­դարձ հար­ցե­րից, նախ պետք է գլուխ հա­նեն, թե որ ուղ­ղութ­յամբ է ա­րեւմտ­յան ա­շխար­հը զար­գա­նա­լու, որն էլ նրանց հե­տա­գա քայ­լե­րի ու­ղին կդառ­նա: Այ­սինքն, մաս­նա­վո­րա­պես այդ նույն հա­վա­քում ի՞նչ պա­տաս­խան են պատ­րաս­տում եվ­րո­պա­ցի­նե­րը՝ ընդ­դեմ Թ­րամ­փի, կամ մի­գու­ցե կո­րո­շեն միան­գա­մից հանձն­վե՞լ, թեեւ դա քիչ հնա­րա­վոր է:

Ի­հար­կե, սա էլ դեռ ամ­բող­ջը չէ, հաշ­վի առ­նե­լով, որ Նի­կոլն իր ողջ ա­րեւմ­տա­մո­լա­կան հայ­տա­րա­րութ­յու­ննե­րով հան­դերձ, ո­րոնք վեր­ջին ժա­մա­նակ­ներս այդ­քան հա­ճա­խա­կի են դար­ձել, չի մո­ռա­նում նաեւ մեկ-մեկ «հար­գե­լի Վլադի­միր Վլադի­մի­րովի­չին» այ­ցի գնալ՝ ցույց տա­լով, որ բա­ցի ա­րեւմտ­յան եր­կու «ա­թո­ռից», կա նաեւ ռու­սա­կան «ա­թո­ռը»: Ու ա­սել, թե Ա­լիե­ւը, իր ներ­կա­յիս ընդգծ­ված ռու­սատ­յա­ցութ­յամբ հան­դերձ, իր հեր­թին ռու­սա­կան «ա­թո­ռի» փաս­տը լիո­վին հա­նել է օ­րա­կար­գից, միամ­տութ­յուն կլի­նի:

­Մի խոս­քով, շատ խա­ռը վի­ճակ է, այդ­պես էլ դեռ չեն կա­րո­ղա­նում վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վել, թե որ մի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», եւ որ ա­մե­նա­կա­րե­ւորն է՝ որ­տեղ են ստո­րագ­րե­լու, որ կամ ինչ ան­վամբ «մի­ջանցք» են բա­ցե­լու: Միայն թե Նի­կո­լը շտա­պե­լու խնդիր ու­նի. մի ամ­բողջ շոու է սար­քել, թե էս է, «խա­ղա­ղութ­յուն» եմ բե­րում: Ու ե­թե մին­չեւ գո­նե գա­լիք տա­րես­կիզբ վերջ­նա­կան ստո­րագ­րած թուղթ ձեռ­քին չու­նե­նա, ամ­բողջ ներ­կա­յա­ցու­մը կա­րող է ձա­խող­վել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում