Մի նետային պատմություն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի**
ՄԻ ՆԵՏԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Հայկը Բելին մի նետով ոչնչացրեց, Ալենը իրենից ինչ ա ներկայացնում, որ այս Հայկը մի նետով հարցեր չլուծի։
**
ՈՒՆԻՎԵՐՍԱԼ , «СУКИН СЫН».
(ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՎԱԿԱՆ ՁԵՌՆՏՈՒ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆՉՈՂ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ նիկոլագետների, եթե ռուսները Նիկոլի մասին մտածում են թե` «он сукин сын, но он наш сукин сын» ասույթի շրջանակում, ապա առնվազն միամիտ են:
**
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
Ըստ փորձագետների` Հայաստանում վերջին օրերի բազմաթիվ սպանություններից հետո` բանից պարզվում է, որ Նիկոլը կալանավայրերը լցնում է քաղբանտարկյալներով, որ չլինի թե հանկարծ նրան էլ սպանեն:
**
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԵՐԳԸ
(ԻՐԵՆ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Что ты вьёшься надо мной,
Ты добычи не добьёшься
Чёрный ворон, я не твой.
**
ՎԵՐԴԻԿՏԸ ԿԱՅԱՑԱ՞Ծ Է
(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԸՆԹԱՑՍ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կրիմինալիստների` վենդետայի մասնագետ Նիկոլը մի բան գիտի, որ ասում ա։
**
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչները հայտարարում են, որ իրենց գյուղի անունը Նիկոլենց ապագայի հետ ոչ մի կապ եւ նույնիսկ աղերս չունի։
**
ՀԱՐՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
(ՎԵՀԱՓԱՌԻ` ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՐՎԱԾ ԳԱՎԱԶԱՆԱԿԻՐ ՆՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բա հիմա Նշանը կառավարությունում ի պաշտոնե ի՞նչն է բռնում։
**
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
(«ՁԵԶԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳԱՆՁ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»` «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԱՐՎԱԾ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ եթե <<Հայաստան>> խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի գանձն է, ապա Ռոբերտ Քոչարյանը նրա գանձապետն է։

