ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հրապարակել է ԱԲ-ի միջոցով ստեղծված իր կրկնօրինակի տեսանյութը
ՀասարակությունՄելանիա Թրամփը սոցիալական ցանցերում արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութ է հրապարակել՝ այն մակագրելով՝ «into the future» (դեպի ապագա)
Տեսանյութը հրապարակվել է նաև $ MELANIA կրիպտոարժույթի պաշտոնական էջում, որն առաջին տիկինը թողարկել էր Դոնալդ Թրամփի երկրորդ երդմնակալության նախօրեին:
Հրապարակված տեսանյութում Մելանիայի թվային կրկնօրինակը հայտնվում է Trump Tower-ի ֆոնի վրա: Անիմացիոն «պիքսելների ցրումից» հետո նա դանդաղ թարթում է աչքերը, նայում տեսախցիկին և առաջ շարժվում:: Վիրտուալ պատկերը հագած է սև, ատլասե ծալքերով, դեկորատիվ գրպանային ծալքերով և կոճակներով կիպ վերնազգեստ՝ Մելանիային բնորոշ էլեգանտ ոճով:
Օգտատերերը ենթադրել են, որ նա կարող է օգտագործել հոլոգրամը ապագա ելույթների համար։

