Առաջ են քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Արարատ Միրզոյան
ՄիջազգայինԱդրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը, այս մասին լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրուցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
«Մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի»,-ասել է Միրզոյանը։

